Նվարդ Հովսեփյանը ինձ և մյուս փոխտնօրեններին հորդորել է աշխատանք տանել աշակերտների հետ՝ գրանցված դասաժամերը չուսուցանվելու փաստը կոծկելու համար․ համար 130 դպրոցի փոխտնօրեն

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը արդեն քանի օր է շարունակում է լարված մնալ։ Տնօրենի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք փոխտնօրեն որոշել են դադարեցնել իրենց լիազորությունները, իսկ ծնողները երեկվանից բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հաջակցություն դպրոցից հեռանալ ցանկացող ուսուցիչների։

Tert.am-ը դպրոցում առկա իրավիճակի մասին զրուցել է դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալիսա Մանուկյանի հետ։

-Տիկին Մանուկյան, համացանցում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ դպրոցի երեք փոխտնօրենը միաժամանակ պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել տնօրեն Նվարդ Հովսեփյանին։ Վերջինս իր հերթին հայտնել է, որ փոխտնօրենները ազատման դիմում չեն ստորագրել և իրեն չեն ներկայացրել, դիմումները եղել են այն մասին են, որ ազատվեն փոխտնօրենի պարտականություններից՝ շարունակելով մնալ դասղեկ և ուսուցիչ։ Ճի՞շտ են այս տեղեկությունները, ի՞նչ խնդիրներ կան տնօրենի հետ։

-Դպրոցում անառողջ մթնոլորտը պահպանվում է, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դպրոցում կան ոստիկաններ, դասարանների մի մասը դատարկ է։ Ցավոք, դասապրոցեսը շարունակում է տուժել տնօրենի կողմից իրավիճակն արհեստական լարելու պատճառով։ Այո, դպրոցի երեք փոխնտօրեններս՝ ես, Գայանե Գրիգորյանն ու Դիանա Գևորգյանն ներկայացրել ենք մեր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ՝ պատճառաբանելով, որ համաձայն չենք տնօրենի ղեկավարման ոճին, նրա կողմից ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքին և տնօրենին ոչ վայել պահվածքին։

Աշակերտների ծնողները նշում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում շատ ուսուցիչներ դիմում են գրել և հեռացել՝ տնօրենի գործունեության պաճառով։ Այս ընթացքում քանի ուսուցիչ է հեռացել դպրոցից, ի՞նչ հարաբերություններ ունի առհասարակ տնօրենը ուսուցչական անձնակազմի հետ։

Դպրոցից հեռացել է 25-ից ավելի ուսուցիչ, իմ նշած պատճառներով։ Կարող եք կապ հաստատել հեռացած ուսուցիչներից ցանկացածի հետ, վստահ եմ՝ իրենք ավելի մանրամասն կներկայացնեն, թե ինչու և ինչպես ստեղծվեց իրավիճակ, երբ վաստակաշատ մանկավարժները այլևս չկարաղացան շարունակել իրենց աշխատանքը մեր դպրոցում։

-Տիկին Մանուկյան, տեղեկություն կա նաև, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների փաստեր, ինչից հետո տնօրենը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին ասել, որպեսզի ստուգող մարմնի ներկայացուցիչներին փաստեն, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ճ՞իշտ են այս տեղեկությունները, ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ես իրավական գնահատականներ տալ չեմ կարող, բայց հաստատում եմ ծնողների վկայություններն առ այն, որ մի շարք առարկաներ թեև եղել են դասացուցակում, սակայն դրանք իրականում չեն դասավանդվել։ Առերևույթ չարաշահումների և յուրացումների մասով, եկեք սպասենք իրավական գնահատականների։

-Մեկ այլ տեղեկության համաձայն Նվարդ Հովսեփյանը ուսուցիչների անունով գրանցել է լրացուցիչ դասաժամեր, որոնց դիմաց ստացած վարձատրությունը վերջիններս կանխիկացրել են և առձեռն տվել Նվարդ Հովսեփյանին։ Ի՞նչ կարող եք ասել այս առումով։

-Այո, հաստատում եմ, որ տնօրեն Նվարդ Հովսեփյանը ինձ և մյուս փոխտնօրեններին հորդորել է աշակերտների և ծնողների հետ աշխատանք տանել, որպեսզի վերջիններս ստուգող մարմնի ներկայացուցչի հարցեին ի պատասխան կոծկեն գրանցված դասաժամերը չուսուցանվելու փաստը, ինչն անել մենք հրաժարվել ենք։ Եվ այդ միջադեպից անմիջապես հետո, մենք դիմում ենք գրել՝ պահանջելով ազատել մեզ փոխտնօրենի լիազորություններից։

Նշենք, որ երեկ տնօրեն Նվարդ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին։

Tert.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Նվարդ Հովսեփյանի տեսակետը՝ տեղի ունեցողի վերաբերյալ։

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am