Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել. Ղազախստանի ԱԳՆ
![Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել. Ղազախստանի ԱԳՆ](/timthumb.php?src=/disc/29-02-24/208d66ded26209c55bdfc11d119fe993.jpg&w=708)
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը դադարեցնելու իրավաբանական գործողություններ չի կատարել, տեղեկացրել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն, տեղեկացրել է Каз ТАГ-ը։
«Մենք դե ֆակտո տեսնում ենք Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին։ Որեւէ իրավաբանական գորոծղություն անդամակցությունը դադարեցնելու մասին Հայաստանը, որքան գիտեմ, չի նախաձեռնել։ Այսինքն՝ դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Վասիլենկոն հինգշաբթի սենատում։