Հայաստանի պահանջով հետախուզվող ադրբեջանցի բլոգերի հետ կապված «Ինտերպոլում» ուշագրավ զարգացումներ են եղել

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի ազատ արձակումից և Բաքվում նրան հերոսացնելուց ժամեր անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց Զեյնալիին Հայաստանին հանձնելու միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին: Նման ուշացած քայլով հայկական կողմն, ըստ էության փորձում է կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա:

Մինչդեռ, պարզվում է, բլոգերի ազատ արձակման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև մեր իրավապահները: Մասնավորապես՝ NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Ինտերպոլը ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջել է ապացույցներ տրամադրել սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացու կատարած հանցավոր արարքների վերաբերյալ, սակայն բլոգերի հայտարարությունների և համացանցում տարածված կադրերի հիման վրա սպանության մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնած իրավապահները չեն տրամադրել համապատասխան հիմնավորումներ:

Թե ով է պատասխանատու առանց պատճաշ ստուգումների նման լուրջ մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու, իսկ հետագայում արդեն սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում հայտարերելու համար բավարար հիմքեր չտրամադրելու համար, առաջին հերթին պետք է պարզի վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազությունը, եթե իհարկե այս մարմինը ևս մասնակից չէ հետախուզվողի մեղադրանքի հիմնավորման տապալման, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունում (Ինտերպոլ) հայաստանյան իրավապահ մարմինների հեղինակազրկման, քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում ադրբեջանական կողմին «օժանդակելու», Հայաստանի հետ կատարվող բոլոր դժբախտությունների համար ուրիշներին մեղավոր նշանակելու հարցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բլոգերին մեղադրում են սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ունեցվածքը ոչնչացնելու, սեռական բնույթի գործողությունների դրդելու համար:

NEWS.am

դիտվել է 2003 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող ենթակայան «Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»․ Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան ՊԵԿ պաշտոնյաները 8 մլն ՀՀ դրամ կաշառք են պահանջել Արևմուտքը, թույլ տալով հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. Պուտին Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am