Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ի կեսօրին ինչ հագուստով կային, այդպես էլ Հայաստան են հասել։ 12։45 րոպե գյուղի տարածքում լսվել է առաջին պայթյունը եւ մարդիկ իրար խառնված նկուղներ են շտապել։

«Մեր ուսուցիչներից մեկը Սարուշենից էր գալիս աշխատանքի։ Նստեց մեքենան՝ երեխաների հետ, շարժվեց, չանցած 5 րոպե՝ սկսեցին խփել։ Գյուղից մի քիչ վերև հրամանատարական կետ կար․ առաջինն այդ կետին են խփել ու հրդեհել։ Հաջորդ արկը գցել են գյուղի տներից մեկի վրա։ Տունը սկսել է վառվել, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա կար քնած, մայրն ու տատն էլ բակում հաց էին թխում։ Հազիվ հասցրել են երեխային հանել սենյակից ու վազել դեպի նկուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Խաչմաչից բռնի տեղահանված Նարինե Մուսայելյանը։

Տիկին Նարինեն ուսուցչուհի է․ ժամը 12։40-ին վերջին 6-7 ուսուցիչներով նոր էին դուրս եկել դպրոցից, որ սկսվեց քաոսը․
«Որ դուրս եկանք, աշխարհազորի տղաները համազգեստով շտապում էին դեպի դիրքեր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել, թե բա՝ համար 1 է, ասել են շտապ հասեք դիրքեր։ Արդեն Հարավի կողմից մտահոգիչ լուրեր էինք լսել, բայց մեզ ոչ մեկը ոչինչ չէր ասել, թե ինչ է կատարվում ու ինչ պետք է անենք։ Կապն էլ ահավոր էր, գրեթե չկար, քանի որ լույս չունեինք նաև։

Աշխարհազորի տղաների անսովոր շարժը մի կողմից, պայթյունների՝ հետզհետե մոտեցող ձայները՝ մյուս, լրիվ քաոս էին ստեղծել։ Միանգամից տներից դուրս են թափվել կանայք, երեխաները, տարեցները․․․ Մեկ էլ էդ պահին դիրքերից մեկի հարմանատարին վիրավոր իջեցրեցին, ինքն էլ տեսնելով մեր վիճակը՝ ասաց մի՛ վախեցեք, մտեք նկուղներն ուղղակի։ Անորոշությունից ավելի անզոր էինք դարձել։ Մի քանի նկուղ կար գյուղում՝ մեկն էլ մերն էր, էդ նկուղներում հավաքվել ենք, կուչ եկել»,-հիշում է տիկին Նարինեն։
Ժամը 1-ից մինչև երեկոյան 9-ը նկուղներից ոչ ոք դուրս գալ չի կարողացել․ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն անդադար կրակում էին։

«Մի անտանելի վիճակ էր․ էդ օրը թե ոնց ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել․․․ Երեխաների մի մասը լացում էին, թե սոված ենք, մի մասը վախից էին հեծկլտում, մեկը թե՝ պապայիս եմ ուզում․․․ Ահագին երեխաներ էլ տկլոր էին՝ բառի բուն իմաստով տկլոր, մի մայկով․․․ Էդպես էլ դուրս ենք եկել գյուղից՝ մի մասը բաց ոտքերով, մի մասը՝ բաց ձեռքերով․ ով ինչ կեօսրին հագած էր՝ էդ հագի շորով, շատերն առանց փաստաթղթի ու անգամ ձեռքի պայուսակի»,-անցած դժոխքի մասին պատմում է մեր զրուցակիցը։

Գյուղի տղամարդիկ՝ դիրքապահների հետ, մինչև երեկոյան 9-ը դիմակայել են՝ աչքները ճանապարհին․ սպասում էին, որ ուր որ է լրացուցիչ ուժեր կհասնեն օգնության․

«Ժամը 9-ի կողմերն էր, որ տղամարդկանցից մի քանիսն եկան, թե կանանց ու երեխաներին հանել է պետք, քանի որ վիճակը գնալով ծանրանում է․ մեր ուղղությամբ եկող ադրբեջացիներին թիվ ու քանակ չկար, ու դիմակայել այլևս հնարավոր չէր։ Մի քանի փոքր ու մի մեծ՝ բեռնատար մեքենա լցվեցինք ու Քռասնիով դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված կինը։

Խաչմաչից դեպի Ստեփանակերտ տանող այդ այլընտրանքային ճանապարհը 2020թ․ պատերազմից հետո էր կառուցվել․ անցնում էր Կարմիր ու Քռասնի գյուղերով։ Հիմնական ճանապարհով բնակիչներին խուսափեցին տարհանել, քանի որ լուրեր էին հասել, որ ադրբեջանցիները՝ ճանապարհին մոտ դրված իրենց դիրքերից խփում են անցնող մեքենաների վրա։

Գյուղի տղամարդիկ վերջնական նահանջել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի կեսգիշերին։ Տիկին Նունեի պատմելով՝ եթե ևս 5-7 րոպե ուշանային, կընկնեին շրջափակման մեջ՝ այնպես, ինչպես տղաներից մի քանիսը։

«Մեր դիրքերը չնայած ադրբեջանցիները վառել էին, պայթեցրել ամեն ինչ, բայց մերոնք չէին իջել, մնում էին անտառներում։ Մի քանի հոգի էդպես էլ չիջան ու ընկան շրջափակման մեջ։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ի երեկոյան, նոր անտառների միջով հաջողվել էր դուրս գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դե, բախտները բերել է ուղղակի, որ անտառներին, տարածքին ծանոթ են եղել»,-ասում է տիկին Նարինեն։

Խաչմաչի շուրջ 270 բնակիչներն այժմ ցրված են Հայաստանով մեկ՝ ինչպես հայկական Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցները, իսկ հնամենի Խաչմաչն օկուպացված է արհեստածին Ադրբեջանի կողմից։

դիտվել է 736 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները Ալիևն էժան էներգիա է խոստացել Փաշինյանին՝ հայկական ազգային խմբերի ճնշման և Արցախ վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց․ իրանական ալիք Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ Երկրաշարժ է եղել Հայաստանում Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ինտերի» ֆուտբոլիստին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Թրամփը դատի կտա BBC-ին՝ պահանջելով մինչև 5 միլիարդ դոլար Հայաստանին ցիկլոն է մոտենում Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության գործին․Կաթողիկոս Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, կնոջ մարմին է հայտնաբերվել Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը Տարածքային կառավարման նախարարը խախտել է Վաղարշապատի ընտրությունների լռության օրը Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա- Հայաստան հանդիպումը Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ Համբարձումյան Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. կոնֆերանս են արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am