Արկերից մեկն ուղիղ տան վրա է ընկել, տունը բռնկվել է, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա էր քնած․ Խաչմաչից բռնի տեղահանված

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչները սեպտեմբերի 19-ի կեսօրին ինչ հագուստով կային, այդպես էլ Հայաստան են հասել։ 12։45 րոպե գյուղի տարածքում լսվել է առաջին պայթյունը եւ մարդիկ իրար խառնված նկուղներ են շտապել։

«Մեր ուսուցիչներից մեկը Սարուշենից էր գալիս աշխատանքի։ Նստեց մեքենան՝ երեխաների հետ, շարժվեց, չանցած 5 րոպե՝ սկսեցին խփել։ Գյուղից մի քիչ վերև հրամանատարական կետ կար․ առաջինն այդ կետին են խփել ու հրդեհել։ Հաջորդ արկը գցել են գյուղի տներից մեկի վրա։ Տունը սկսել է վառվել, էդ պահին էլ ննջասենյակում նորածին երեխա կար քնած, մայրն ու տատն էլ բակում հաց էին թխում։ Հազիվ հասցրել են երեխային հանել սենյակից ու վազել դեպի նկուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Խաչմաչից բռնի տեղահանված Նարինե Մուսայելյանը։

Տիկին Նարինեն ուսուցչուհի է․ ժամը 12։40-ին վերջին 6-7 ուսուցիչներով նոր էին դուրս եկել դպրոցից, որ սկսվեց քաոսը․
«Որ դուրս եկանք, աշխարհազորի տղաները համազգեստով շտապում էին դեպի դիրքեր։ Հարցրեցինք՝ ի՞նչ է եղել, թե բա՝ համար 1 է, ասել են շտապ հասեք դիրքեր։ Արդեն Հարավի կողմից մտահոգիչ լուրեր էինք լսել, բայց մեզ ոչ մեկը ոչինչ չէր ասել, թե ինչ է կատարվում ու ինչ պետք է անենք։ Կապն էլ ահավոր էր, գրեթե չկար, քանի որ լույս չունեինք նաև։

Աշխարհազորի տղաների անսովոր շարժը մի կողմից, պայթյունների՝ հետզհետե մոտեցող ձայները՝ մյուս, լրիվ քաոս էին ստեղծել։ Միանգամից տներից դուրս են թափվել կանայք, երեխաները, տարեցները․․․ Մեկ էլ էդ պահին դիրքերից մեկի հարմանատարին վիրավոր իջեցրեցին, ինքն էլ տեսնելով մեր վիճակը՝ ասաց մի՛ վախեցեք, մտեք նկուղներն ուղղակի։ Անորոշությունից ավելի անզոր էինք դարձել։ Մի քանի նկուղ կար գյուղում՝ մեկն էլ մերն էր, էդ նկուղներում հավաքվել ենք, կուչ եկել»,-հիշում է տիկին Նարինեն։
Ժամը 1-ից մինչև երեկոյան 9-ը նկուղներից ոչ ոք դուրս գալ չի կարողացել․ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներն անդադար կրակում էին։

«Մի անտանելի վիճակ էր․ էդ օրը թե ոնց ենք անցկացրել, չեմ կարող նկարագրել․․․ Երեխաների մի մասը լացում էին, թե սոված ենք, մի մասը վախից էին հեծկլտում, մեկը թե՝ պապայիս եմ ուզում․․․ Ահագին երեխաներ էլ տկլոր էին՝ բառի բուն իմաստով տկլոր, մի մայկով․․․ Էդպես էլ դուրս ենք եկել գյուղից՝ մի մասը բաց ոտքերով, մի մասը՝ բաց ձեռքերով․ ով ինչ կեօսրին հագած էր՝ էդ հագի շորով, շատերն առանց փաստաթղթի ու անգամ ձեռքի պայուսակի»,-անցած դժոխքի մասին պատմում է մեր զրուցակիցը։

Գյուղի տղամարդիկ՝ դիրքապահների հետ, մինչև երեկոյան 9-ը դիմակայել են՝ աչքները ճանապարհին․ սպասում էին, որ ուր որ է լրացուցիչ ուժեր կհասնեն օգնության․

«Ժամը 9-ի կողմերն էր, որ տղամարդկանցից մի քանիսն եկան, թե կանանց ու երեխաներին հանել է պետք, քանի որ վիճակը գնալով ծանրանում է․ մեր ուղղությամբ եկող ադրբեջացիներին թիվ ու քանակ չկար, ու դիմակայել այլևս հնարավոր չէր։ Մի քանի փոքր ու մի մեծ՝ բեռնատար մեքենա լցվեցինք ու Քռասնիով դուրս եկանք»,-հիշում է բռնի տեղահանված կինը։

Խաչմաչից դեպի Ստեփանակերտ տանող այդ այլընտրանքային ճանապարհը 2020թ․ պատերազմից հետո էր կառուցվել․ անցնում էր Կարմիր ու Քռասնի գյուղերով։ Հիմնական ճանապարհով բնակիչներին խուսափեցին տարհանել, քանի որ լուրեր էին հասել, որ ադրբեջանցիները՝ ճանապարհին մոտ դրված իրենց դիրքերից խփում են անցնող մեքենաների վրա։

Գյուղի տղամարդիկ վերջնական նահանջել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի կեսգիշերին։ Տիկին Նունեի պատմելով՝ եթե ևս 5-7 րոպե ուշանային, կընկնեին շրջափակման մեջ՝ այնպես, ինչպես տղաներից մի քանիսը։

«Մեր դիրքերը չնայած ադրբեջանցիները վառել էին, պայթեցրել ամեն ինչ, բայց մերոնք չէին իջել, մնում էին անտառներում։ Մի քանի հոգի էդպես էլ չիջան ու ընկան շրջափակման մեջ։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ի երեկոյան, նոր անտառների միջով հաջողվել էր դուրս գալ ու հասնել Ստեփանակերտ։ Դե, բախտները բերել է ուղղակի, որ անտառներին, տարածքին ծանոթ են եղել»,-ասում է տիկին Նարինեն։

Խաչմաչի շուրջ 270 բնակիչներն այժմ ցրված են Հայաստանով մեկ՝ ինչպես հայկական Արցախից բռնի տեղահանված 150 հազար մեր հայրենակիցները, իսկ հնամենի Խաչմաչն օկուպացված է արհեստածին Ադրբեջանի կողմից։

դիտվել է 713 անգամ
Լրահոս
Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվեն միջուկային զենք ստանալու համար․ Գրոսսի Ահաբեկչություն Հնդկաստանում․ մահացել է 27 մարդ ԱՄՆ-ը Եվրոպային և Ուկրաինային առաջարկելու է Ղրիմը ճանաչել որպես ռուսական. WP Կրեմլը ծանոթ չէ Թրամփի խաղաղության ծրագրի բովանդակությանը ԱՄՆ-ը հաստատում է Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի բանակցություններին Պեսկով. Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինտենսիվ աշխատանք է ընթանում Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն առևտրային գործարքների վերաբերյալ առաջարկներ է ստացել 18 երկրներից Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ. Վլադիմիր Մարտիրոսյան Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցել Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում․ Գեղամ Նազարյան Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am