Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն:

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:

Քննիչի կողմից Ի.Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամաբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:

Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան. Պեդրո Զարոկյան Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video) Ինչպես Գինոսյանն արձագանքեց Արցախի կորստին ու ինչպե՞ս էր տանում դա․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ես հրաժարվել եմ պատասխանել Դոգի հեռախոսազանգին․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am