Պետդումայի պատգամավորը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցումը
Նիկոլ Փաշինյանը, դադարեցնելով Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, փորձում է իր բոլոր արտաքին քաղաքական սխալների մեղքը բարդել Ռուսաստանի վրա, РИА Новости-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
«Ես համաձայն չեմ Փաշինյանի կարծիքի հետ, և իր արտաքին քաղաքական բոլոր սխալներում նա փորձում է գտնել մեղավորներին և այդ ամենը բարդել մեր վրա՝ Ռուսաստանի վրա»,- գործակալությանը ասել է Չեպան։