Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» իրենց գործունեության վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։ Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։

Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա: Միգուցե ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այս համարձակ ու հրապարակային ելույթները ավելի խորը արմատնե՞ր ունեն: Մասնավորապես, իրավապահ համակարգը անզոր գտնվեց ու մինչ օրս ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին պատասխանատվության չի կարողանում կանչել Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով, ու այն մինչ օրս դոփում է տեղում, ինչն էլ Թորոսյանին հիմք է տալիս գնահատական տալ ուժայինների գործունեությանը։


Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող ենթակայան «Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»․ Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որը դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով․ Լիլիթ Գալստյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան ՊԵԿ պաշտոնյաները 8 մլն ՀՀ դրամ կաշառք են պահանջել Արևմուտքը, թույլ տալով հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. Պուտին Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը Որքա՞ն մարդ է հիվանդացել, մահացել Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am