Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախը, նկատենք, և հուշարձանագետները թույլ չեն տա վրիպել, Արևելյան Հայաստանի ամենից հուշարձանառատ աշխարհն է կամ, ցավոք, էր: Լինի Դադիվանքը, լինի Ամարասը, որտեղ, ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցն է հիմնել կամ առաջիններից մեկը այնտեղ է դպրոց հիմնել: Լինի Գանձասարը, լինի Ղազանչեցոցը, լինեն բազմաթիվ մատուռները, կամուրջները և այլն, և այսպես շարունակ: Օր չի անցնում, որ լրահոսում մի տեղեկություն չշրջանառվի այն մասին, որ ադրբեջանական հրոսակը ջարդել է, վնասել է, պղծել է այս կամ այն հուշարձանը: Առայժմ հիմնականում Արցախյան ազատամարտի հերոսների, հայ գործիչներին նվիրված արձանների, հուշաքարերի մասին են տեղեկությունները, բայց մենք չգիտենք ու չենք էլ կարող իմանալ, թե ինչ վիճակ է, օրինակ՝ նույն Դադիվանքում ու Գանձասարում: Էլ չենք խոսում Ծիծեռնավանքի կամ Բերձորի տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանների մասին:

Փաշինյանի՝ արդեն 6 տարին լրող իշխանավարման ցցուն հետևանքներից մեկը Արցախի ամբողջական կորուստն է: Բայց մի փոքր այլ բանի վրա ենք ցանկանում ուշադրություն հրավիրել: Օրերս ֆեյսբուքյան լրահոսում առանձնացավ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի մի հրապարակում: Մասնավորապես, առաջարկվում է «վիրտուալ զբոսանք Գանձասարում՝ Արցախի ամենակարևոր վանական համալիրներից մեկում»: Այդ «վիրտուալ զբոսանքը» կենտրոնի՝ «Հայկական մշակութային ժառանգության վայրերի պահպանման» նախաձեռնության շրջանակում է ստեղծվել, եռաչափ սկանավորման միջոցով:

Ինքնին հասկանալի է, որ մասնագետները և թվային տեխնոլոգիաների մեջ հմտացող պատանիներն ու աղջիկներն ահռելի աշխատանք են կատարել: Դա այնքան էլ դյուրին բան չէ, որքան կարող է թվալ «վիրտուալ զբոսնելիս»: Եվ արդյունքն էլ, ինչ խոսք, տպավորիչ է: Բայց խոսքն այս դեպքում կատարած իսկապես շնորհակալ աշխատանքի մասին է:

Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք երազանքների, ապա՝ վիրտուալության աշխարհում: Վիրտուալ զբոսանքը որոշակի իմաստով խաբկանք է: Տվյալ դեպքում նաև թույլ մխիթարանք: Մեծ հաշվով, ի՞նչ է ստացվում: Իսկ մեծ հաշվով, ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ազատագրված ու Մայր Հայաստանին վերամիավորված էր, որ բոլոր հայերս հնարավորություն ունեինք ոչ վիրտուալ, այլ իրականում զբոսնել Գանձասարում, Ամարասում, Դադիվանքում, Ծիծեռնավանքում, Հադրութում ու Շուշիում, Մարտակերտում ու Կովսականում, որ կարող էինք այցելել Տիգրանակերտ...

Իսկ հիմա... Իսկ հիմա մեզ մնացել է վիրտուալ զբոսանքը: Հա, մեկ էլ... երևի նոր երգերը: Ազգային երգերը: Արդեն Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Ստեփանակերտի ու Շուշիի մասին: Կրկնենք, լավ ու կարգին գործ են արել թումոցիները: Մնում է հասկանանք՝ ոնց անենք, որ վիրտուալության սահմաններն անընդհատ չմեծանան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 172 անգամ
Լրահոս
ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am