ՀՊՏՀ-ն զբաղվում է մասնավոր ընկերության գովազդով

ՀՊՏՀ նախկին դասախոս Արփենիկ Մուրադյանը, որն աշխատանքից ապօրինաբար հեռացվել է ներկայիս ռեկտոր Դիանա Գալոյանի կողմից, ահազանգում է՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Հարգելի՛ տիկին Անդրեասյան,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Էփրիքոթ Կապիտալ մասնավոր ներդրումային ընկերությունն իր անվանումով և իր բրենդինգով լսարան է բացել պետական բուհում: Հղումը այստեղ։

Հաշվի առնելով այսպիսի հստակ թիրախային գովազդի արդյունավետությունը, ամենամեծ պետական բուհերից մեկի տարածքում հազարավոր ուսանողների շրջանում սեփական ընկերությունը տարիներ շարունակ տեսանելի ու գրավիչ դարձնելու բացառիկ արտոնությունը՝ նմանատիպ գովազդի շուկայական արժեքը կարող է կազմել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ (առանձին գնահատման ենթակա է, թե կոնկրետ քանի տասնյակ):

Քանի որ այսպիսի գործարքը պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր, խնդրում եմ տեղեկացնել՝

- Ըստ պայմանագրի ինչքա՞ն գումար է ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին Էփրիքոթ Կապիտալ ընկերությունը հատկացրել տարեկան հազարից ավելի ուսանող և տարատեսակ բազմամարդ միջոցառումներ ընդունող ամենամեծ լսարաններից մեկում սեփական ընկերության անվանումը հսկա տառերով գրելու և պետությանը պատկանող բուհի ամենամեծ լսարաններից մեկը ամբողջությամբ մասնավոր ընկերության բրենդինգով կահավորելու իրավունք ստանալու համար համար:

- Եթե մասնավոր ընկերությունը սահմանափակվել է միայն հովանավորելով սեփական բրենդինգով ու գովազդային գրառումով լսարանի վերանորոգումը, ապա արդյոք ՀՊՏՀ-ի հետ համագործակցող յուրաքանչյուր ընկերություն կարող է նման իրավունք ստանալ՝ պետական բուհի լսարանները վերածել խայտաբղետ գովազդային սենյակների՝ յուրաքանչյուրն իր բրենդային գույներով և անվանումներով:

- Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այդ իրավունքը տրվել կոնկրետ մասնավոր կազմակերպությանը, երբ ՀՊՏՀ-ի հետ համագործակցում են մի քանի հարյուր մասնավոր ընկերություններ:

Լսարանի վերանորոգման հովանավորումը ողջունելի կլիներ և զերծ առերևույթ կոռուպցիոն չարաշահումից, եթե պահպանվեին ՀՊՏՀ-ի բրենդային գույններն ու ձևավորումը, և դա չվերածվեր վերանորոգման չնչին գումարի դիմաց տարիներ շարունակ տասնյակ միլիոններ արժեցող բացահայտ գովազդի՝ մասնավոր ընկերության անվմանման անհագ մեծությամբ գրառումներով:

Արփենիկ Մուրադյան,
ՀՀ քաղաքացի»։

 

դիտվել է 759 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել է 2 «Opel». կա 6 վիրավոր Իվանաշվիլին դասեր պիտի քաղի Քոչարյանից ու մարտի 1-ից՝ Արևմուտքի պետական հեղաշրջումը ճնշելու համար (video) Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը ճշգրիտ չէ. Հակոբ Բադալյան Որտեղ էլ հայտնվեք՝ ձեր երեսին թքելու են․․․ Ռուզաննա Ստեփանյան (video) Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am