Զապորոժիե ԱԷԿ-ն անջատվել է վերջին արտաքին էլեկտրահաղորդման գծից. ՄԱԳԱՏԷ
![Զապորոժիե ԱԷԿ-ն անջատվել է վերջին արտաքին էլեկտրահաղորդման գծից. ՄԱԳԱՏԷ](/timthumb.php?src=/disc/21-02-24/0d4c6333ce80aa66543cbb592f60d348.jpg&w=708)
Զապորոժիեի ատոմակայանը երեքշաբթի օրը կորցրել է կապն իր վերջին արտաքին պահուստային էլեկտրահաղորդման գծի հետ։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Զապորոժիե ԱԷԿ-ը կորցրել է կապը վերջին պահուստային արտաքին էլեկտրահաղորդման գծի հետ և ստանում է իրեն անհրաժեշտ 750 կՎ լարման էլեկտրաէներգիան մեկ գծի միջոցով, ինչը կրկին խաթարում է միջուկային փխրուն անվտանգությունը և հաստատությունում անվտանգայինն իրավիճակը»,- հայտնել է նա ՄԱԳԱՏԷ-ի էջում: