Սարգսյանի ձեռք բերված սպառազինությունը թշնամուն հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց առավելությունները․Աբրահամյան

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»,- գրել է նա:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
«Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը Իրանի նախագահի մահը մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանում․ Սրբազան (video) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին Հիմա, որ տրանսպորտ չլինի, լավ կլինի՞․ լարված զրույց Ավինյանի ու գործադուլ անող վարորդների միջև (video) Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ Սրբազան Նիկոլին հեռացնու՛մ ենք․ Օհանյան, Գառնիկ Դանիելյան (video) Խաչատուր Սուքիասյան, դե սկսիր ինձանից՝ սպանել, ունեզրկել․ քեզ բարի ժամանց․ Հայկ Մամիջանյան (video) ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյան, քո ասածն անպատասխան չի՛ մնալու․ Սեյրան Օհանյանը զգուշացրեց Սուքիասյանին (video) Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան Դավաճան Նիկո'լ, դու նույնիսկ Վեստ Սարգիս չես...Ձգելով կարող ես հասնել մազութի Համոյին... Սրբազանը Նիկոլի «հարցը լուծեց»․ այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու (video) Կառավարությունը որոշեց Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններ Լարված խոսակցություն․ «Դո՞ւ ես գալու երեխուս պահես»․ փոխքաղաքապետի և վարորդների միջև վեճ սկսվեց (video) Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները Սառը ցնցուղ ընդունեք, եկեք ու համբուրեք Սրբազանի աջը․ Գառնիկ Դանիելյանը` ՔՊ-ականներին (video) Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն Իշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն Հակոբյան ԱԼփը գիտի վեղարն ի՞նչ է... «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am