Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաև հեռահար լույսերը միացնել-անջատելով կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել:

Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել և նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25–ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2023թ․ մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ․ մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25–ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։

Իսկ 2023թ․ մայիսի 19–ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս՝ կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am