Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի

Ավարտվել է Նոր Հաճնի 25-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի 3-ին կայացված որոշման մասին՝ 1 տարի ժամկետով իր՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելու վերաբերյալ, 2023թ․ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքում վարելով իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, Չարենց-Թումանյան փողոցների խաչմերուկում ճանապարհը զիջելու հարցի հետ կապված հիշյալ ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելով, ինչպես նաև հեռահար լույսերը միացնել-անջատելով կանգնեցրել է մեկ այլ՝ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի հետ սկսել է բարձրաձայն վիճել:

Լսելով նրանց ձայները՝ կից շինությունից դուրս են եկել և նրանց են մոտեցել մի խումբ անձինք։ «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է նշված վայրից, իսկ 25–ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հիշյալ 2 տղամարդկանց՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Այնուհետև՝ որոշ ժամանակ անց, իր վարած ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2023թ․ մարտի 3-ի որոշմամբ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տեղեկացված լինելով այդ մասին՝ 2023թ․ մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում 25–ամյա երիտասարդը պարբերաբար վարել է վերոնշյալ ավտոմեքենան։

Իսկ 2023թ․ մայիսի 19–ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենան վարելիս՝ կանգնեցվել է հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկների կողմից, որի ժամանակ պարզվել է, որ երիտասարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (2 դրվագ), 344-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Լիբանանը ազատ է արձակել Քադաֆիի որդուն՝ տասը տարվա բանտարկությունից հետո #ՀԻՄԱ. Նիկոլն ուղղակի «պայթելու է. վախճանը մոտ է». Րաֆֆի Հովհաննիսյան (video) Եթե Հայաստանը շտապ որոշում չկայացնի՝ «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը». Հասանգուլիև Կարա չէ՞ Բարսեղյանը ` կարմիր բերետների ուղեկցությամբ խաղի ժամանակ մտնի ու խաղա, ինչքան ուզենա. Տիգրան Քոչարյան Алиев, Россия создала Азербайджан, не отрекайся от истории: жёсткий ответ армянского генерала Алиеву (video) Դե ստացե՛ք փաստերը․ Արման Թաթոյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Համ ասել ա՝ Ղարաբաղն Ադրբեջան ա, համ չոքե՞լ զոհվածների հիշատակի առաջ․ Հարցում (video) Ադրբեջանի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ալիև «Ողորմելի վախկոտ Նիկոլը երեկ հիստերիայի մեջ էր ընկել»․ Գագիկ Համբարյան (video) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին Սերբիան չի երաշխավորում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա չեղարկումը. Վուչիչ Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ Օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսական վտանգը» այն միակ «կռվանն» է, որով եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաները պահում են իշխանությունը. համանման տրամաբանություն է ներդրվել նաև ՀՀ-ում #ՀԻՄԱ․ Էջմիածինը պետք է իր ապտակը հասցնի Նիկոլին և Ալիևին․ Մայր Հայաստանի քարոզարշավը (video) Լա՛վ, էս ի՞նչ անխնա վատնումներ եք անում (video) ՀՀ իշխանությունը շարունակում է խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության,այլ հնազանդության լեզվով Եկե՛ք, հիշենք մեր բանտարկյալ հովիվներին, Խաչը, որի վրա նույն անարդարությունը բարձրացրեց Աստծո Որդուն Ողբերգական ավտովթար՝ Մուղնիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am