Հերթական ապտակը. ՀՀ գլխավոր դատախազությունը չի՞ դիմել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստանին փոխանցելու պահանջով

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։

Մինչդեռ, ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ արտահանձնելու, ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։

Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։ Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։

Իսկ թե արդյո՞ք ՀՀ-ն միջնորդագրով դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պխահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին ՀՀ-ին փոխանցել, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։ ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե ՀՀ ԳԴ-ն դիմե՞լ է ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց, միայն նշեցին, թե նրա հետախուզման և ձերբակալման հարցերով՝ դիմել ՆԳՆ-ին; Ընդ որում, թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, դիմեցինք նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվել է, թե ոչ, արդյո՞ք գործընթաց է իրականացվում։ ՆԳՆ-ից էլ նշեցին՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։

Փաստացի, ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել, անգամ՝ միջնորդագիր չեն ներկայացրել, արդյունքում՝ ռազմական հանցագործն ազատ է արձակվել։

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է Չորսուկես ժամանոց ասուլիսում Նիկոլի ամենավտանգավոր խոսքը․․․ (video) Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդումն ուղարկվել է ուսումնասիրության. ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. «Ժողովուրդ» Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ «Հրապարակ» Արտահոսքի մասին մշտապես են քննարկում․ «Հրապարակ» Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են Ջուր չի լինի Թուրքիան ակնկալում է Սիրիայում հրադադարի հաստատում՝ առաջիկա ժամերին․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am