Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության էական զիջումներ, պետք է չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ` Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին չմասնակցելը որևէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի իմ առաջ քաշած գաղափարական և սկզբունքային դիտարկումները լայն քննարկումների առարկա դառնան և´ հանձնաժողովում, և´ տարբեր իշխանական տաղավարներում և´ առհասարակ հանրային քաղաքական մակարդակում, մեկ-երկու հարցի էլ անդրադառնամ:

Տարբեր զորամասերում, առաջնագծի առանձին տեղամասերում իմ ուսումնասիրման առարկա հանդիսացող խնդիրների մի մասը, ըստ անհրաժեշտության, ինքս փակ գրությամբ ուղղում եմ ՊՆ կամ ԳՇ:

Հանրային խոսքում օգտագործում կամ հնչեցնում եմ արձանագրածս խնդիրների 5-10 տոկոսը. որոշների դեպքում` հպանցիկ:

Անվտանգությամբ համակարգը առանձնահատուկ կարևորություն ունի և դրա տարբեր դետալների հանրայնացումը` դրականի կամ բացասականի ներքո, պետք է անել անվտանգության նրբերանգները հաշվի առնելով:

Ի դեպ, մի օր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոսում է իմ` առաջնագծի թեմայով ոչ ամբողջական ինֆորմացված չլինելու մասին, ինչն արդեն զավեշտալի է, մի օր խորհուրդ տալիս, որպեսզի ես պատմեմ Սերժ Սարգսյանին այն ամենի մասին, ինչ տեսնում եմ դիրքերում:

Ուղիղ եթերով ընթացող նիստերին ֆիզիկապես չմասնակցելը որպես անտեղյակ լինելու հանգամանք ներկայացնելն արդեն չափազանց անլուրջ է:

Շատ տարօրինակ է տեսնել այն որակի քննարկումները, որոնք հաճախ լինում են խորհուրդ տալու սիրահարների հանձնաժողովում, երբ բանակը սիրողական մակարդակում ճանաչողները փորձում են գնահատել բանակի հիմնադրման ակունքներում գտնվողների արածն ու չարածը:

Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար կամ նախագահ (ու ոչ միայն) եղած ժամանակահատվածում ձեռք բերված սպառազինությունն ու զինտեխնիկան փուլերով թշնամուն թողող/հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց չեղած առավելություններն ու ուրիշների բացթողումները:

Մի բան էլ. այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության էական զիջումներ, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի` չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված»:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը  Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am