«Yeremyan Products»-ի աշխատակիցները չեն իմացել, որ իրենց անունից ՔՊ դրամահավաքին գումարներ են փոխանցվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեմյանների մասին պատմող շարքը շատ սպասեցնել չտվեց։ «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բոլոր գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւել եւ նկատել է, որ անձինք, որոնք փոխանցումներ են կատարել դրամահավաքի ընթացքում, փաստացի ֆինանսական նման եկամուտներ ստանում են ամբողջ տարվա ընթացքում։ Նրանք նույնիսկ քաղաքական հայացքներով չեն հարում ներկայիս իշխանությանը, ինչը նկատելի է նրանց սոցանցերի անձնական էջերից։

«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Երեմյաններին պատկանող ընկերություններում կա հստակ սահմանված աշխատանքի վարձատրության սանդղակ։ Աշխատակիցների մի մասը աշխատանքի վարձատրություն է ստանում 100-ից մինչ 200 հազար դրամ, իսկ, այսպես կողչված, վերնախավը՝ 1 մլն եւ ավելի։ Բանն այն է, որ ՔՊ-ի դրամահավաքին 2,5 մլն դրամ հանգանակած քաղաքացիները այս երկու սանդղակի մեջտեղում են, որոնք վաստակում են գրեթե 400 հազար դրամ։

Ստացվում է, որ մեկ անգամ 2 մլն 500 հազար փոխանցելու համար նրանք պետք է խնայեին 6 եւ ավել ամսվա աշխատանքի վարձատրությունը։ Կարծում ենք, որ ՔՊ հիմնադրամն այն կառույցը չէ, որի համար արժե վեց ամիս առանց հացի եւ ջրի մնալ, որպեսզի օգնեն նրանց կազմակերպել նախընտրական քարոզարշավ։ Երեմյանների աշխատակիցները, որոնք ցանկացան մնալ անանուն, դեպքեր են հիշում, երբ իշխանության սիրելի ընկերությունը աշխատակիցներին գրանցել է կես դրույքով, որպեսզի պետությանը քիչ հարկ վճարի։ Այս է իշխանության սիրելիի մենաշնորհը վայելող ընկերության գործելաոճը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունների սեփականատեր Դավիթ Երեմյանի հետ, փորձեցինք ճշտել եւ մեկնաբանություն ստանալ՝ արդյոք հնարավոր է աշխատել իրենց ընկերության ոչ գործադիր մարմնում եւ կարողանալ 2,5 մլն դրամ հանգանակել ՔՊ հիմնադրամին. «Ես երկրում չեմ, մենք հայտարարությամբ հանդես եկել ենք»։

Փորձեցինք ճշտել՝ ինչպես է ստացվել, որ Երեմյանների աշխատակիցները գումարներ են փոխանցել, սակայն դրա մասին տեղյակ չեն եղել, ինչին ի պատասխան՝ Դավիթ Երեմյանը նշեց․ «Մեր հետ կապված նման բան գոյություն չունի. դա կարող է ուրիշների մասին լինել»։

Այս ամենին զուգահեռ՝ տեղեկացանք, որ ցուցակում տեղ գտած անձանցից մի քանիսը Info.com-ի հրապարակած հոդվածից են տեղեկացել, որ իրենց անունից փոխանցումներ են կատարվել այն դեպքում, երբ նրանք այդ նպատակով բանկ չեն այցելել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am