Նիկոլ Փաշինյանի հակահայկական, հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը մտնում է եզրափակիչ փուլ

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական կաշվի փրկության, Հայաստանը դրել է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք աշխարհաքաղաքական բախման զոհասեղանին:

Իրանից ուղիղ տեքստով ասացին, որ չեն ողջունում ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին: Իրանը ստիպված էր այդպես վարվել, քանզի դիվանագիտական լեզուն սրանք կարծես թե չեն հասկանում կամ իրենց չհասկացողի տեղ են դնում: Ինչպես հայտնի է՝ ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում:

ԵՄ դիտորդների մասով բացասական էր արտահայտվել նաև Կրեմլը: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ անվտանգության և գոյության երաշխավորներն այս պահին Իրանն ու Ռուսաստանն են, ապա Նիկոլի խաղը մեզ համար դառնում է խիստ վտանգավոր:

Նիկոլն այս ամենը հասկանում է, բայց այդուհանդերձ գնում է այդ ճանապարհով: Ինչպես վերևում նշեցինք՝ սեփական կաշին փրկելու համար: Գինը լինելու է Հայաստանի գոյությունը: Ավելի ճիշտ՝ չգոյությունը:

Նիկոլը դրսում պարտավորություն է ստանձնել՝ Հայաստանը հակառուսական ու հակաիրանական տարածք դարձնելու, և հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ:

Նրա մյունխենյան վերջին այցն ու արված հայտարարությունները ևս այդ գծի մեջ էին: Նիկոլ Փաշինյանը փաստացի պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ պաշտպանելով Ուկրաինային: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցերում բացահայտ ադրբեջանամետ ու հակահայկական քաղաքականություն է որդեգրել:

Նիկոլի դրսի տերերին դա չի հետաքրքրում և իրենք Նիկոլից պահանջում են սահակաշվիլիություն, զելենսկիություն անել: Նիկոլն էլ անում է՝ հայտարարելով, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նիկոլը կարող էր չանդրադառնալ ռուս-ուկրաինական հակամարտության թեմային կամ գոնե չեզոք դիրքորոշում պահել: Բայց նա նախընտրում է հակամարտության մեջ կողմ բռնել: Ուկրաինայի կողմը: Թե ինչ ենք մենք դրանից շահելու կամ կորցնելու, ակնհայտ է:

Նիկոլն այս ամենին ավելացնում է նաև թուրք-ադրբեջանական և դրսի այլ տերերի պահանջով ՀՀ-ն ՀԱՊԿ անդամակցությունից դուրս բերելու հարցը: Հենց այդ հարցի լուծման համար էլ նա սահմանադրական փոփոխությունների է գնում: Դաժան խաղը մոտենում է ավարտին:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կա 4 տուժած Արցախի խորհրդարանը փակ նիստ է հրավիրել, որին մասնակցում են նաև Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմերը Բրազիլիայի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք․ ՀԺ 6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևան համայնքի #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Հայաստանը կտրելու են ոչ թե Սյունիքից, այլ՝ Երասխից․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ի՞նչ էր ցուցադրում Աննան Փարիզում․․․ (video) «Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը Աննա Հակոբյանին» (Մամուլի տեսություն) (video) Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ի խայտառակ պահվածքի մասին․․․ (video) «Սասու՛ն, բացահայտվելու է՝ ինչպես է քո Կադիրով որդին ծեծում-ջարդում Հրազդանում»․ գնդապետ (video) Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով «Բացե՛ք «Գոյ»-ի դռները. «Գոյ»-ը մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո. հայտարարություն 12:45 • 10.12.24 ԳԹԿ-ն դեկտեմբերի 15-ից սկսում է բուհերի միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը Էրդողանը նորից թիկունքից խփեց Պուտինին․ ծանր զարգացումներ են սպասվում․ Բոզոյան (video) ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին դատարանը մեղավոր է ճանաչել․ դատապարտվել է ազատազրկման Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված «Պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու». Արմեն Փամբուխչյանը պնդում է՝ «Լեդի Հակոբ»-ի ու «Թոխմախի Մհեր»-ի որդիներից նվերներ չի ստանում «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Ինչ սպասել Սիրիայի դեպքերից հետո, ինչպես իրենց կպահեն ՌԴ-ն ու Իրանը՝ Ադրբեջանի հարձակման դեպքում (video) «Մի ասա այն, ինչ չգիտես», խրատում է դասականը, այնուհետև շարունակում է. «մի ​​ասա այն, ինչ գիտես» ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գնի իջեցում տեղի չի ունենա․ Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ (video) Էմինեմը կրկնօրինակե՞լ է Ռոնալդուին․ ֆուտբոլիստի և ռեփերի երկրպագուները սկսել են վիճել Նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլի ու Աննայի ողորմելի վիճակն ու տաճարի փայլը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները՝ նախընտրելով բոլոր հարցերն ինքնուրույն լուծել. Նարիշկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am