Ամեն պահի կարող էր վատ բան լինել․ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վերջերս կայացած նիստում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին տվել են հանձնարարականներ, և հայտնել, որ 2024 թվականը նույնպես համարվում է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հանյտաբերման:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում

:Գյուղ են ժամանում ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում հայտնաբերում են նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Արամ Մ.-ին և 27-ամյա Վահագ Խ.-ին:Ոստիկանները այն պահին են հասնում գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:

Ոստիկանները նշված անձանց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին:Պարզվում է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կրակողներից մեկն ասում էր, որ իրենք կրակում էին ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում էին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոքն փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հիմնականում ավագ սերնդից էին, ասում էին.

«Ջահելներ են, զենքը վերցրել, ու անկապ աջ ու ձախ ու օդ են կրակում, բայց դե ամեն պահի կարող է վատ բան լինել, չէ որ Հայաստանում եղել են շատ դեպքեր, երբ հենց այդ կրակոցների արդյունքում մարդիկ են տուժել: Ճիշտ է՝ երջանիկ պատահականությամբ չեն մահացել, բայց վիրավորվել են: Քանի նմանատիպ դեպքեր են եղել, որ ակնաբույժների միջամտության արդյունքում քաղաքացին փրկվել է:

Եղել են նաև դեպքեր, որ չուզելով կրակել են մարդու վրա ու այդ մարդը տուժել է: Լավ էր՝ էջմիածնի ոստիկանները շուտ հասան ու այդ ջահելների ձեռքից զենքը վերցրեցին:

Ճիշտ ա՝ մեր գյուղի ջահելներն են, վատ բան չենք տեսել նրանցից, բայց դե ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բանը բանին չհասավ»:

 

դիտվել է 714 անգամ
Լրահոս
Պետրոս Ղազարյան, «կնիկդ նաղդ նստելու է», սպասի՛ր․ Արմինե Ադիբեկյան (video) ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն հենց հիմա միայն մի բան ունեն անելու․ Պարույր Հայրիկյանը միացել է շարժմանը (video) Սա Նիկոլ Փաշինյանի հրաժեշտի հանդիպումն էր Պուտինի հետ․ Էդգար Ղազարյան (video) Նիկոլի խմբակը հեռացվելու է. պայքարի խրամատը չե՛նք լքելու. Էդուարդ Շարմազանով (video) Գնալու ենք մինչև հաղթանակ, որը կլինի խաղաղ, անարյուն․ Ավետիք Չալաբյան (video) Վահե՛ Ղազարյան, ուժ կիրառեցիք, գիտես՝ պատասխանը ով է տալու․ Հովհաննես Շահինյան (video) Ժողովու՛րդ, ոչ մի դեպքում չվախենաք Նիկոլի «մլիցեքից»․ բոլո՛րս Հանրապետության հրապարակ․ Ադիբեկյան (video) Վա՜յ այն քաղաքական գործչին, ով... Ռուբեն վարդապետ Զարգարյան Դուրս ենք եկել վերականգնելու մեր արժանապատվությունը․ երգիչ Արթուր Խաչենցը՝ շարժման հետ է (video) Արտառոց դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 5 օրական երեխա Սփյուռքը Բագրատ Սրբազանի հետ է․ Հանրահավաք ու երթ Գլենդելում (video) Կոպտորեն պատժվում է. ՌԴ դեսպանը՝ «Հաղթանակի» զբոսայգում (video) Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Ովքեր գոռացին, ճչացին, իմացե՛ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը Աստծով է ու հայրենիքով. Սրբազան (video) Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի Անկեղծանամ։ Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ. Գեղամյան Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Հաղթանակի օրը սրբազան երթը հաղթանակով մտնում է Երևան․ Էդգար Ղազարյան (video) Զոհված զինծառայողների լուսանկարներով սպիտակ շապիկներով քաղաքացիները շարժվում են Երևան (video) Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Ուղերձ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Համբերությու՛ն ունեցեք․ վախկոտությունը, թույլիկությունը երկար կյանք չի ունենալու․ Թովմաս Առաքելյան (video) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am