ՔՊ-ի գրասենյակի դիմացի մայթը վերանորոգվող մայթերի ցանկում է հայտնվել

«Հետքը» գրում է․ «Երեւանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի դիմացի մայթն այս պահին քանդված է՝ նորոգման աշխատանքներով պայմանավորված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022-ին վարձակալել է Հանրապետության 47 հասցեի շենքը։ Շինաշխատանքների հրապարակում կախված է ցուցանակ, որտեղ նշված է շինաշխատանքների համար կնքված պայմանագրի ծածկագիրը։ Մենք ուսումնասիրեցինք այս պայմանագրի կետերը։


Պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ և «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի (համընկերություն) և Երևանի քաղաքապետարանի միջև: Պայմանագրի համաձայն՝ կապալառուն պարտավորվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում մայթերի վերանորոգման աշխատանքներ կատարել։ Վերանորոգման աշխատանքներ կատարվելու են 100-ից ավելի փողոցներում, այդ թվում՝ Հանրապետության փողոցում։ Պայմանագրի գինը 39 մլն 200 դրամ է։ Հանրապետության փողոցում նորոգվում է 47 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր գրասենյակի դիմացի մայթը։

Մրցույթին դիմել է միայն «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունը և հաղթող ճանաչվել, իսկ պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ ընկերության հետ։ Այս երկու կազմակերպությունները, համընկերության սկզբունքով, պայմանագրով սահմանված աշխատանքը կատարում են միասին։ «Առնա» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023թ․-ի հոկտեմբերի 31-ին: Երևանի քաղաքապետարանի իրականացրած մրցույթի հրավերը gnumner.am-ում հրապարակել է 2023թ․-ի հոկտեմբերի 23-ին, իսկ հայտերի ընդունման և վերջնաժամկետի օրը նոյեմբերի 2-ն է եղել:

Պայմանագրի համաձայն՝ պետք է կատարվեն քանդման և կառուցապատման աշխատանքներ, ինչպես օրինակ կարող եք տեսնել լուսանկարներում, որտեղ քանդվել է ասֆալտը։ Պայմանագրում հստակ գրված չէ, թե որ փողոցի որ հասցեում գտնվող մայթը պետք է վերանորոգվի, և ինչ սկզբունքով է ընտրվում, թե փողոց որ հատվածի մայթը պետք է վերանորոգվի։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են փողոցների այն հատվածներում, որտեղ մայթը վնասված է։ Նաև նախապատվություն է տրվում այն հատվածներին, որոնք ասֆալտապատ են, քանի որ ռազմավարություն է որդեգրվել ասֆալտը փոխարինել սալիկներով։ Ըստ լրատվության վարչության՝ Հանրապետության փողոցում 47 հասցեի դիմացի մայթն է ընտրվել, քանի որ այն վնասված է եղել։ Մայթի լուսանկարները մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը կարող եք տեսնել լուսանկարներում»։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am