Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ․ Հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է հանրային հեռարձակման բնույթին և իր նախորդ հոդվածի շուրջ ստեղծված իրավիճակին․

«Խորհրդարանն ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նշանակում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովն ընտրում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին (ներեցեք ֆրանսերենս):

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նշանակում են գործադիր տնօրենի հաստիքի համար հայտարարվող ու անցկացվող մրցույթների ընտրիչներին (համենայն դեպս մինչ այժմ այդպես է եղել և, օրինակ, ինձ ընտրած 5 ընտրիչներից միայն 2-ն էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ):

Ընտրիչներն ընտրում են գործադիր տնօրեններին:

Հանրային հեռարձակողները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ը, այո, պետության ձեռքում է, բայց հնգաստիճան ընտրական այս լաբիրինթոսը, ի թիվս օրենսդրական այլ երաշխիքների, ներդրված է հենց այն բանի համար, որ Հանրայինի գործադիր տնօրենը հանկարծ ու հանկարծ չլինի պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղղակիորեն նշանակված և հանկարծ ու հանկարծ պետական կառավարման ուղղահայացի մասը չկազմի:

Հանրային հեռարձակման կարգավորումներն այնպես են արված, որ լաբիրինթոսի օղակներից որևէ մեկում նվազագույն դիմադրությունն ու մրցակցությունը գործարկում են այդ կարգավորումների մեջ իսկ դրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը, ինչի արդյունքում հանրությունը միայն և միայն հավելյալ արժեք է ստանում:

Բայցևայնպես հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում:

Մեզ շարունակում են ընկալել իբրև պետական լրատվամիջոց, պետական կառավարման համակարգի մաս, պետության շարունակություն:

Կառավարությունը ստեղծել է լրատվամիջոցներ, իջեցրել ֆինանսավորում, որպեսզի դրանք ապահովեն պետության ներկայությունը տեղեկատվական դաշտում: Այս կարծրատիպն է, որ պիտի հաղթահարած լինեինք:

Իրականում հակառակն է: Հանրությունը, հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցների աշխատանքը կարող է կրել սեփականատերերի, խոշոր գովազդատուների ու նրանց քաղաքական հովանավորների պատկերացումների ազդեցությունը (ասում եմ որպես մեկը, ով մինչև հանրային գալը մի ողջ կյանք մասնավոր լրատվամիջոցներ է ղեկավարել), հիմնում է իր լրատվամիջոցը և հանձնարարում կառավարությանը հոգալ այդ լրատվամիջոցի ծախսերը իր վճարած հարկերից:

Այլ բան, որ ռադիոյի դեպքում մենք իսկապես կրում ենք տասնամյակներ շարունակ պետական լրատվամիջոց եղած լինելու, ապա քայլ առ քայլ կրկին տասնամյակների ընթացքում հանրայինի վերածվելու ինստիտուցիոնալ սպիները:

Եվս մեկ անգամ ՝ հանրությունը ստեղծում է լրատվամիջոց, պատվիրակում կառավարությանը վերցնել այն իր բալանսի վրա և վճարել դրա ծախսերը:

Սա է հանրային հեռարձակման բնույթը:

Մենք՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներս, այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք, ու մեր ռադիոլսողները դա գերազանց գիտեն, ու, վստահ եմ, որ ում-ում՝ մեր ռադիոլսողներին նախորդ հոդվածս բնավ չի զարմացրել:

Զարմացրել է դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ գործողություններիս իրավական և էթիկական նորմերին համապատասխանելու հարցը Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից քննել խոստանալը, ապա այդ հարցը Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնության ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին վերապատվիրակելը:

Այստեղ, սակայն, դրական բան էլ կա: Ցանկացած ինքնակարգավորում շատ ավելի լավ է, քան ուղղահայաց կառավարման փորձերը՝ անգամ լաբիրինթոսի աստիճաններից մեկում դիմադրության ու մրցակցության պայմաններում:

Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ: Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական ստանդարտների ու հանրային հեռարձակման արժեքների շուրջ մասնագիտական լուրջ և արգասաբեր բանավեճի վերածվելու հեռանկարով:

Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի Հանրային Ռադիո

Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով»:

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Լացող տատիկ, սուլող երիտասարդ, ուրախացող կանայք ստախոս ելույթին (video) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դի Քանի՞ սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում (video) «Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը (video) Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ» Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն» Լուիս Օկամպոն սարսափելի մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ դաժանություններից (video) Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am