ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը
![ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը](/timthumb.php?src=/disc/13-02-24/3fdc1f41a79f8e2cda70a1970e9eaf3d.jpg&w=708)
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը, այս մասին հաղորդում է Aysor.am–ը։
«Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Փաստին ուշադրություն է հրավիրել քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով․ «Եթե սա տեխնիկական խնդիր չէ (ինչում խիստ կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես ու պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ․ «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»»,– գրում է կայքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։