Վայրի կենդանիների վերաբնակեցումը կիրականացվի յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրի համաձայն

Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ «Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը սահմանելու մասին»: Նշվում է, որ ներկայում չկա որևէ իրավական ակտ, որը կկանոնակարգի Հայաստանի տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության, ինչպես նաև կենսամիջավայրերում կենդանական տեսակների վերականգնման տեսանկյունից այս գործընթացի կանոնակարգումը ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից է:

Տարիների ընթացքում մշակվել և իրականացվել են վերաբնակեցման մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործընթացում սահմանված չեն եղել մեկ միասնական մոտեցման, պայմանների և պահանջների սահմանման սկզբունքներ։ Շատ հաճախ, վերաբնակեցման գործընթացի կարևորությունը չգիտակցելով, անհատ անձինք և կազմակերպություններն իրականացնում են կենդանական տեսակների՝ վայրի բնություն վերաբնակեցնելու աշխատանքներ, հիմքում դնելով վերաբնակեցման նպատակ: Սակայն սա բազմաթիվ ռիսկեր և խնդիրներ ունի։

Հայաստանի տարածքում վերաբնակեցման կանոնակարգման համար հիմք է կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ դրական եզրակացությունը: Լիազոր մարմնի տրամադրած թույլտվությամբ իրականացվում է վերաբնակեցում: Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ, ինչի համաձայն Հայաստանի տարածքում վերաբնակեցումն իրականացվում է յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված ծրագրով՝ բացառությամբ կառավարության հաստատած ծրագրերի։

Նախագծով կկարգավորվեն ոլորտում առկա իրավական բացերը, կներդրվի վերաբնակեցման թույլտվության մեխանիզմ, որով գործընթացը կլինի կառավարելի և վերահսկելի լիազոր մարմնի կողմից: Արդյունքում կապահովվի վերաբնակեցվող կենդանական տեսակների պոպուլ յացիաների վերականգնումը համապատասխան բնակմիջավայրերում, ինչն էլ կնպաստի էկոհամակարգի կայունությանը:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am