Իսկ հայ հասարակությունը ո՞ր ճանապարհն է ընտրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն բոլորի համար, կարծես, պարզ է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը դրվել է Ադրբեջանի կողմից։ Բայց այդ պահանջի հետևում ոչ միայն Բաքուն է կանգնած, այլև Անկարան։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի։ Իսկ հայկական կողմն՝ ի դեմս ներկա իշխանությունների, սկսել է ընդառաջ գնալ Բաքվի ցանկություններին, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ պահանջներին։ Ու դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում է հիմնավորել, թե Հայաստանին նոր Մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։

Իրավիճակը գրոտեսկային է այն աստիճան, որ քպականներն էլ իրենց հերթին նշում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն: Հայելի բառն, ըստ երևույթին, ՔՊ-ում լավ չեն հասկանում: Բանն այն է, որ ինչպես զորքերի «հայելային հետքաշման» պարագայում, Սահմանադրություն փոխելու մասին ևս Ադրբեջանում խոսք անգամ չկա։ Ավելին, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաքվից ու Անկարայից մեր Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ այլ պահանջներ էլ են հնչում, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ ստանձնում են դրանց իրականացումը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանն ու կուսակիցները առիթը բաց չեն թողնում ամեն անգամ պնդելու, թե Արարատը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս է, Արարատի պատկերով մեր զինանշանը պետք է փոխվի և այլն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, բազմաթիվ կարևոր հարցեր թողած, հանկարծ որոշեցին «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Այս նախաձեռնության հետևում ևս կարելի է տեսնել հակառակորդի ականջները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուսուփուս համաձայնում է և քայլեր է կատարում թուրք-ադրբեջանական պահանջներն իրագործելու ուղղությամբ, ապա Բաքուն ու Անկարան անցնում են պահանջների հաջորդ փուլերին։ Ու արդեն իսկ Բաքվից նշվում է, թե բացի Հայաստանի Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից, իրենք խնդիր են տեսնում Հայաստանի օրենսդրության մեջ և նորմատիվ փաստաթղթերում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածը։ Ադրբեջանական կողմը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու։ Ավելին, նույն Ամիրբեկովը խնդրահարույց է համարում նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերն ընդդեմ Ադրբեջանի՝ պնդելով, թե իբր դրանցում կան տարածքային նկրտումներ։


Իրականում Բաքուն այս պահանջով նպատակ է հետապնդում, որ հայկական կողմը հրաժարվի միջազգային ատյաններում իր պահանջներից, չէ՞ որ այդ գործընթացի արդյունքում իրավական ու քաղաքական գնահատականներ են տրվելու Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ այս պահանջներն էլ ընդունվեն փաշինյանական իշխանությունների կողմից, միևնույնն է՝ ամեն ինչ սրանով չի ավարտվի, Բաքուն այլ հարցերում էլ կցանկանա ուղղորդող դերակատարություն ունենալ ու լիովին կմիջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այդպես Ադրբեջանը կսկսի թելադրել, թե հայկական կրթական համակարգն ինչպես պետք է գործի, Հայաստանում աշակերտները կամ ուսանողներն ընդհանրապես ինչ պետք է սովորեն ու ինչ չպետք է սովորեն։ Ադրբեջանը կպահանջի նաև հայկական բանակը կրճատել, իբր պրոֆեսիոնալ բանակի անցնել ու թողնել միայն սահմանապահներ, կարգելի նոր սպառազինություններ ձեռք բերել։ Իսկ հետո լիովին նոր բնույթի պահանջներ կարող են հետևել, օրինակ՝ հայկական բնակավայրերի անունները պետք է փոխել ադրբեջանական անվանումներով։

Պատմության գրքերում անպայման նշել, թե որ բնակավայրում ինչքան ադրբեջանցի է բնակվել և այդպես շարունակ։ Փաստացի Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մինչև վերջ մեր պետականությունը քայքայելու ճանապարհ է ընտրել, բայց կարևոր հարցն այն է, թե հայ հասարակությունն ինչ ճանապարհ է ընտրելու։ Եթե մեր պետականությունը պահպանելու ու ամրապնդելու ճանապարհով ենք գնալու, ապա քաղաքացիները պետք է մերժեն ՀՀ իշխանություններին ու նրանց կողմից ներկայացված նախաձեռնությունները, որոնք թելադրված են հակառակորդի կողմից։ Իսկ այդ մերժումը ամրագրելու համար իշխանությունների կողմից առաջ բերված սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ լակմուսի թուղթ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է The Washington Post: Как четыре президента США развязали экономическую войну во всем мире. Часть 3 Վարունգն ու պոմիդորը ցիտրուսային մրգեր են դարձել Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am