Ալիևի ծրագիրը հետևյալն է. Սևանը կիսելով՝ Ջերմուկով, Վայքով իջնել մինչև Նախիջևան, նաև Տավուշից Հայաստանը կտրել Վրաստանից. Ադրբեջանագետ

Հայտարարությունը, թե հայկական կողմը սադրանք է իրականացրել Զանգելանի ուղղությամբ՝ Ադրբեջանի ձեռագիրն է։ Թե քառօրյայի ժամանակ, թե 44-օրյայի, թե 2023-ի սեպտեմբերյան օկուպացիոն և ռազմական գործողություններից առաջ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածել, իբրև թե, հայերը սադրանքներ են սկսել, որպեսզի ներկայացնեն, որ իրենք ոչ թե պատերազմ են սկսել, այլ պաշտպանողական գործողություններ են իրականացնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Քանի որ մենք գիտենք, որ այս տարի Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, ապա սա առաջին «ծիծեռնակն» է և զարգացումները լինելու են այնպիսին, ինչպիսին արդեն տևական ժամանակ է՝ ասում ենք»։

Ադիբեկյանը ընդգծեց, որ Իլհամ Ալիևը թե իր նախընտրական քարոզչության ընթացքում, թե ընտրվելուց հետո, ոչ մի վայրկյան չի լռել իր ծրագրերի մասին, նա բացեիբաց հայտնել է իր ծրագրերն ու ճաշակները, ներկայացրել է և՛ մեր, և՛ իր, և՛ միջազգային հանրությանը։

«Բառացի ասել է, որ գալու է մինչև Երևան։ Իսկ ծրագիրը հիմա հետևյալն է, նախ՝ Սևանը դառնալու է սահմանամերձ լիճ, Սևանը կիսելով՝ Ջերմուկով Վայքով իջնելու են մինչև Նախիջևան, միաժամանակ, մտնելու են ու Տավուշից Հայաստանը կտրեն Վրաստանից»,- նշել է տիկին Ադիբեկյանը։

Հարցին, թե ինչու է հայկական կողմը լռում՝ Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ ՊՆ-ում կամ ԱԳՆ-ում թերևս շատ լուրջ գործով են զբաղված. «Բոլոր ուսումնական և ռազմական հաստատություններում ազգային հերոսների նկարներն են պատերից պոկում, դա շատ ավելի կարևոր է, քան արձագանքել նախապատերազմական սադրիչ հայտարարություններին, առավել ևս՝ պատրաստվել պատասխան հարվածի կամ առհասարակ պատերազմում դիմադրելու գործընթացին»։

դիտվել է 60864 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում «BMW»-ի 24-ամյա վարորդը հարսանիքի ժամանակ կրակnցներ է արձակել Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննա՛, երեխային ծեծողը ձերոնցական է՝ քայլիստուհի կամ քայլիստամետ... Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am