Այսպիսի լկտի եւ համարձակ միջամտություն դատական իշխանության անկախությանը ես չեմ հիշում․ Զարուհի Նախշքարյան

Դատական դեպարտամենտի կողմից դատավորների եւ նրանց վարույթում գտնվող դատական գործերի առնչությամբ հեղինակած եւ հրապարակված տեսանյութը նախադեպը չունեցող իրադարձություն է, որից հետո դատական իշխանությունը եւ Բարձրագույն դատական խորհուրդն առաջվանը չեն կարող լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտը հրապարակել է տեսանյութ հանրային հնչեղություն ունեցող 5 դատական գործերին մասին։ Դեպարտամենտը իրականացրել է ուսումնասիրություն այդ գործերի ձգձգման վերաբերյալ, նշել պատճառները եւ «մատնացույց» արել մեղավորների։ Այդ տեսանյութը սկանդալի եւ բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել տարբեր շրջանակների մոտ, որից հետո ԲԴԽ-ն պարզաբանել է, թե իբրեւ Դատական դեպարտամենտն է այն պատրաստել եւ ինքը առնչություն չունի դրա հետ։


Հարցին՝ ինչո՞ւ է Դատական դեպարտամենտը նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակել, Նախշքարյանն ասաց․

«Հավանաբար ինչ-որ մեկին ճիշտ զեկուցելու կամ քաղաքական նկատառումների հագուրդ տալու համար է այդ տեսանյութը պատրաստվել։ Մենք գիտենք, որ բոլորովին վերջերս ԲԴԽ նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերություն, հարցազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ առաջարկել է իր գործընկերներին՝ նման տեսահոլովակ պատրաստել, կոնկրետ նշել է, թե որ գործերով պետք է այդ տեսահոլովակը տեսաձայնագրվի, պատրաստվի եւ տարածվի Հայաստանի Հանրապետությունում։ Այսպիսի լկտի եւ համարձակ միջամտություն դատական իշխանության անկախությանը ես չեմ հիշում, ամենակարեւորն այն է, որ սա արվում է անթաքույց։ Այսինքն՝ ԲԴԽ-ն Դեպարտամենտին կարող է պատվիրել տեսահոլովակ, մատնանշելով դրա բովանդակությունը, այն վարույթները, որոնց մասին տեսանյութը պետք է վկայի՝ չեմ բացառում, որ այլ հանձնարարականներով, չեմ բացառում, որ այս կամ այն դատավորների վերաբերյալ լավ կամ վատ ցուցմումներով։ Եթե ԲԴԽ նախագահը անկաշկանդ կարող է ներկայացնել, որ նա պատվիրել է գործընկերներին մնման տեսահոլովակ, պատկերացնո՞ւմ եք՝ որքան հանձարարականներ կարող էին լինել այլ անձանց մասին։ Սա նշանակում է, որ ԲԴԽ-ն կարող է հանձնարարականներ տալ ոչ միայն Դեպարտամենտին, այլ նաեւ հանրության առաջ վարկաբեկել ցանկացած դատավորի ցանկացած վարույթով»։

Զարուհի Նախշքարյանի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն է պատճառը, որ ընտրվել են հենց այդ 5 քրեական գործերը․ «Օրինակ՝ ինձ հայտնի են հարյուրավոր հնչեղություն ունեցող գործեր։ Դատական դեպարտամենտի այն պարզաբանումը, որ հետեւեց հանրային բացասական քննադատություններին, ավելի լավ է չանեին, որովհետեւ ավելի լավ էր՝ լռեին։ Ասել, որ Դատական դեպարտամենտը հետազոտություն է իրականացնում, ԲԴԽ-ն այստեղ ոչ մի առնչություն չունի, դա խայտառակություն է, որովհետեւ այդ ամենը հերքվում է հենց ԲԴԽ նախագահի կողմից»։

Նա շեշտեց, որ ԲԴԽ-ն, որը դատավորների անկախության երաշխավորն է, օգտագործում է պետբյուջեից գումարներ, քաղաքացիների հարկերից պատրաստում այդ տեսանյութը, որպեսզի այդ նույն քաղաքացիների մոտ վարկաբեկի դատական իշխանությանը․ «Վարկաբեկում են գործող դատավորներին, որոշ դեպքերում ընթացքի մեջ գտնվող վարույթներ են։ Ինձ թվում էր՝ ես ամեն ինչ գիտեմ ԲԴԽ նախագահի մասին, փաստորեն իմ երեւակայությունը ինձ թույլ չէր տալիս, որպեսզի ես պատկերացնեմ՝ հնարավոր է այդ եղանակով գնալ այն ողջ համակարգի դեմ, որը դու ներկայացնում ես։ Հարց է առաջանում՝ Անդրեասյանը հանդես է գալիս գործադիրի՞ դիրքերից, թե՞ դատական իշխանության։ Իմ մոտ այդ կասկածները բավականին հիմնավոր ձեւավորվել են»։

Նախշքարյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահի կողմից այդ տեսանյութի պատվիրելը պետք է գնահատվի իրավասու մարմինների կողմից․ «Չեմ բացառում, որ նման հոլովակ հրապարակելը եւ հեղինակելը կարող է քրեական պատասխանատվություն պարունակել։ Գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրում այս տեսահոլովակին։ Գտնում եմ, որ պետք է ամենախիստ եւ ուշադիր ուսումնասիրություն իրականացվի։ Օրինակ՝ եթե ես այդ տեսահոլովակում արծածված դատավոր լինեի, անկախ նրանից՝ դրական նշանով ինձ կմատուցեին, թե՝ բացասական, ես կպահանջեի այդ տեսահոլովակի հերքում հենց ԲԴԽ-ի կողմից, որովհետեւ բոլոր դատավորները հավասար համբավ ու հեղինակություն պետք է ունենան։ Այս տեսահոլովակից հետո մենք կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն այլեւս կարող է անուղղակի ցուցում տալ իր ընկեր, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ կարգապահական վարույթ այս կամ այն դատավորի նկատմամբ հարուցելու նպատակով։ Եթե մենք առաջ կարող էին կասկածել, ապա սա այլեւս հանրահայտ է»։

Նա ընդգծեց, որ Դատական դեպարտամենը դատավորի գործողությունները գնահատելու որեւէ լիազորություն չունի․ «Նա չունի լիազորություն գնահատելու այս կամ այն որոշման ճիշտ կամ ոչ ճիտ լինելը, օրինական կամ ոչ օրինական լինելը։ Ենթադրենք, որ մի կողմը միջնորդում է գործի քննությունը հետաձգել, մյուս կողմը չի առարկում, դա ո՞ւմ մեղավորությունն է, ի՞նչ կերպ է հաշվարկ կատարել Դատական դեպարտամենտը։ Դատական դեպարտամենտը ո՞վ է, որ գնահատի դատավորների որակները, նույնիսկ նման լիազորություն ԲԴԽ-ն չունի»։

Անդրադառնալով իր եւ նախկին դատավոր Հարությունյանին կարգապահական պատասանատվության ենթարկելու ԲԴԽ-ի որոշմանը, Նախշքարյանն ասաց․ «Դատական դեպարտամենը ընդամենը կարող է զուգորդված պատասխանատվություն ունենալ, հիմանական պատասխանատուն պետք է լինի ԲԴԽ նախագահը։ Իսկապես ինձ պատասխանատվության ենթարկել են վարքագծի կանոնները խախտելու համար։ Ըստ որոշման՝ առաջարկել եմ ԲԴԽ-ին՝ սկզբում լուծել ծանրաբեռնվածության հարցը, որից հետո միայն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Մեր արածը ոչ միայն չի պարունակել վարկաբեկող նյութ, այլ ուղղված էր հենց դատական իշխանության հեղինակության բարձրացմանը»։

Նախշքարյանի խոսքով՝ դատական իշխանության այսչափ հեղինակազրկում միայն Կարեն Անդրեասյանի օրոք է եղել․ «Իր գալուց հետո նա տարբեր որակումներ է տվել տարբեր դատավորների, որոնք որպես դատավոր իրենից շատ ավելի ազնիվ, ավելի մասնագիտական որակներով են աչքի ընկել հասարակությունում։

Տվյալ տեսանյութը իր մեջ նաեւ գովազդային էլեմենտներ է պարունակում Կարեն Անդրեասյան անձի վերաբերյալ։ Արդյո՞ք Գովազդի մասին օրենքը թույլ է տալիս նման նկարահանումներ եւ նյութերի տարածում պետբյուջեի հաշվին ԲԴԽ նախագահ անձի վերաբերյալ»։

դիտվել է 690 անգամ
Լրահոս
«Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել Հայաստանում սպասվում են թույլ տեղումներ «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում ձյուն է տեղում, Գորիսում մառախուղ է Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան Կարեն Սարուխանյանը որոշել է Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք «Հայկական դժոխքի» հեղինակը մեզ մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան Երբ է Աննա Հակոբյանը «ինքնասպան լինելու» Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո՝ անմիջապես հարվածում թիկունքից. Արա Պողոսյան Սա զուտ նրա համար, որ հասկանալի լինի, թե Հայաստանում ումոնց պրոքսիներն են իշխանության․ Երվանդ Վարոսյան Վերին Լարսն անցնելուն են սպասում 1000 հայկական բեռնատար Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, Վարուժան Գեղամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am