Քննչական կոմիտեն հանցակազմի բացակայության հիմքով կարճել է Էդգար Ղազարյանի նկատմամբ իրականացված բռնության վարույթը

 

 Քննչական կոմիտեն հանցակազմի բացակայության հիմքով կարճել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի նկատմամբ իրականացված բռնության վարույթը։ Էդգար Ղազարյանն այս մասին տեղեկացրեց Aravot.am-ին՝ հիշեցնելով, որ խոսքը 2022 թվականի սեպտեմբերին ԱԺ ընդունարանի մոտ դիմակավորված սեւ համազգեստավորների կողմից իր նկատմամբ իրականացված բռնության մասին է: «Հիշում եք, որ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի առաջ զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր, որին ես էլ էի մասնակցում: Հաջորդ օրը ես, ինչպես կարգն է, գնացել էի ընդունարան եւ հանդիպում խնդրել ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ: Որեւէ խախտում, անվտանգության հետ որեւէ բախում չի եղել: Այդ ընթացքում լրագրողներ եկան, ինձնից ճեպազրույց վերցրին: Ընդունարանի մուտքը չի արգելափակվել, ոչ մեկի ազատ տեղաշարժը չէր խոչընդոտվում, ինչը երեւում է կադրերից: Ու երբ ընդունարանից դուրս եկա, ինձ վրա հարձակվեցին ոստիկանական համազգեստով, դիմակավորված մոտ 5-6 անձինք: Ինձ թվաց, թե խուլիգաններ են, որովհետեւ ոստիկանության ոչ մի տարբերանշան չկար, ոչ մեկն ինձ չներկայացավ, ինձ ուղեկցել չառաջարկեց: Միանգամից տապալեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին ձեռերիս, թեեւ դիմադրություն ցույց չեմ տվել ու տարան ոստիկանության բաժին: Այնտեղ էլ մեկը էլի դիմակավորված ինձ հսկում էր զենքով: Եկավ ոստիկանության աշխատակից մի աղջիկ եւ հարցիս, թե ի՞նչ եմ արել, ինձ ինչո՞ւ են բերել այստեղ, պատասխանեց, իբր ոստիկանի օրինական պահանջը չեմ կատարել։ Բացատրեցի, որ ոչ մեկն ինձ որեւէ պահանջ չի ներկայացրել, հակառակը, ես համագործակցել եմ ոստիկանության հետ եւ իմ նկատմամբ կիրառված ապօրինի բռնության մասով ուզում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, քանի որ ինձ փաստացի առեւանգել են։ Հետո, երբ եկան փաստաբանները, ԱԺ պատգամավորներ եւ ազատ արձակվեցի, հաղորդումը հանցագործության մասին ներկայացրի եւ Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական վարույթ: Այն տեւել է մեկ տարի չորս ամիս: Հարցնում եմ, թե ինչն է այսքան ձգձգվելու պատճառը: Չէ՞ որ մեքենայի համարը ֆիքսված է: Ընդամենը պետք է պարզել, թե ովքեր են եղել այդ դիմակավորները, ով է տվել հրամանը եւ դա որքանով է օրինաչափ: Բայց այսօր դատախազից ստանում եմ գրություն, որ գործը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով:

 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am