shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։20-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:
Պարեկները շտապ մոտենում են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչը (oгнетушитель) և կարողանում են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին.
«Չենք էլ զգացել, թե ոնց ա կրակը առաջացել, ուղղակի ավտոբուսում ծուխ լցվեց, հետո տեսանք, որ պարեկները մոտեցան և իրենց ավտոմեքենայից դուրս բերեցին ինչ-որ կարմիր գույնի սարք ու սկսեցին փչել «մատոռի» մոտ առաջացած կրակի վրա:Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր կար, 2 հոգու ինքնազգացողությունը վատացավ, իրենց էլ շատ արագ բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները, որոնցից մեկը հրաժարվեց գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը