Այսօր Ալեն Սիմոնյանի օրն է
![Այսօր Ալեն Սիմոնյանի օրն է](/timthumb.php?src=/disc/12-02-24/9df4d2d7daa24f74ae1396abf255b808.jpg&w=708)
Sputnik Արմենիա-ն գրում է.
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։ Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։
«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը», - հայտնել են ՀՌՀ մամուլի ծառայությունից։
Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի եղբոր կինն ազատ է ազատ արձակվել: