Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին
![Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին](/timthumb.php?src=/disc/12-02-24/2d89c811e2c4b20d5323c9100a0838db.jpg&w=708)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին։ Այս մասին հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
«Պարտվելով 5։0 հաշվով՝ Մանվելը չկորցրեց իր նկատմամբ հավատը և կարողացավ անհավանական վերադարձ կատարել՝ հաշիվը հասցնելով 13։5-ի։ Հայաստանի մեծահասակների հավաքականի նորեկը հենց նոր դարձավ 19 տարեկան»,- ասված է հաղորդագրության մեջ
Հաղթանակ է գրանցել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: