Վարդենիսցիները կրկին բողոքի ակցիա կիրականացնեն, եթե...
Վարդենիսցինրը քիչ առաջ բացել են այսօր վաղ առավոտից փակած ճանապարհը: «Եթե պահանջը չկատարվի, շարունակելու ենք ըմբոստանալ»,-հայտարարել են բողոքի մասնակիցները՝ նշելով, որ իրենց պահանջները գրավոր կներկայացնեն վարչապետին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից վարդենիսցիները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով ճանապարհը։ Նրանց բողոքը իշխանությունների որոշման դեմ է, որով Վարդենիսի ու Ճամբարակի անձնագրային բաժանմունքները պետք է փակվեն։