Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am