Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերն

2024թ. փետրվարի 11-ին՝ բրիտանական The Telegraph թերթին տված հարցարույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է հետևյալը.
• «…Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն (հռչակագիրը ստորագրած միութենական հանրապետությունները – Ս. Հ.-Ջ.) ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:»:
Մեջբերվածի առնչությամբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է նշել հետևյալը.
ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, մասնավորաբար, արձանագրել են. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Այսպիսով, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• «Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի կարգավորման ընթացքում միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը: Փաստորեն, նման կերպ նա ցանկանում է հիշյալ հարցին տալ քաղաքական լուծում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմնի կողմից ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից և իրեն հռչակել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, ապա դա նշանակում է, որ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցը ցանկանում է կարգավորել ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական ճանապարհով:
Մինչդեռ նման հարցի քիչ թե շատ երաշխավորված լուծմանը կարելի է հասնել ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական ճանապարհով: Քանզի քաղաքական ճանապարհը չի կարող երաշխավորել տվյալ հարցի շուտափույթ, արդար և տևական կարգավորում: Հարցի քաղաքական լուծման պարագայում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն ապագայում ավելի շատ է ունենալու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորություններ:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Իրանը տեղեկացված չի եղել Երևանում 26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով մտել է խանութ և սպառնացել, որ կայրի իր նախկին ընկերոջը Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել Լիբանանում խաղաղապահների դիրքերի գնդակոծման կապակցությամբ Ի՜նչ Արցախ, ի՜նչ զոհեր ու գերիներ...Կարևորը ստամոքսն է Կարմիր խաչի աշխատակիցները վիրավորվել են Լիբանանում Իսրայելի հարձակման հետևանքով Թվում է, թե ճակատագիրը մեզ կրկին ու կրկին կապում է Հայաստանի հետ․ Բլագոյա Միլևսկի «Թուրքական լավ նվեր». Ի՞նչ է նվիրել Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա առթիվ Լրատվամիջոցները հայտնում են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն Նիկոլիզմ կոչվող չարիքի հասցրած վնասները՝ ցանկացած գիտակից մարդու համար, ոչ մի արդարացում չի կարող ունենալ. Արտակ Զաքարյան «Մեր տունը, մեր ուժն են». լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը 16-ամյա աղջիկն ինքնասպան լինելու մասին երկտող է թողել ու անհետացել. նրան այդ քայլին դրդելու մեջ կասկածվում է նույն դպրոցի աշակերտը Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի Էրեբունի-Երևանը 2806 տարեկան է Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը Երևանում բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը Մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը... Գեղամ Մանուկյան Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով Ստացվեց մի հիանալի դասական կվարտետ. ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել Դե, հիմա պատկերացրեք աշխարհի գերտերություներից մեկի քաղաքական էլիտայի ինտելեկտուալ և բարոյական մակարդակը... Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am