Վրիպա՞կ, թե՞ ոչ․ Էկոնոմիկայի նախարարության գնումների պայմանագրում առկա թիվը 10 անգամ ավել է ապրանքի իրական գնից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։

2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ 28.02.2020թ.-ին կնքվել է պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ, պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44 մլն 474 հազար դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետները, ինչպես նաեւ չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 445 հազար դրամի վնաս:

Էկոնոմիկայի նախարարությունը այս իրադարձություններից հետո դասեր է քաղել եւ պատվաստանյութը 2023 թվականին գնել է էլեկտրոնային աճուրդով «Ինովատոր» ՍՊԸ-ից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 187 մլն 972 հազար դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Գնման առարկան եղել է անասնաբուժության մեջ կիրառվող՝ կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմավալենտ, սորբինացված, կուրտուլար, ակտիվազրկված պատվաստանյութ՝ վիրուսի A Իրան 2005 եւ AG-VII, O Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 տիպերի դեմ։

Պատվաստանյութի միավորի արժեքը կազմել է 111 դրամ, եւ ձեռք է բերվել 168 հազար 880 հատ։ Հետաքրքիրն այն է, որ երբ բազմապատկում ես քանակը պայմանագրում նշված մեկ հատի արժեքի հետ, ստացվում է ոչ թե 187 մլն 972 հազար դրամ, այլ 18 մլն 797 հազար դրամ։ Հասկանալի չէ՝ սա վրիպակ է, թե ոչ. չենք կարող ասել։ Եթե դիտարկեք, որ սա Ավելացված արժեքի հարկ է, կասկածելի կլինի, որ այն 10 անգամ ավելի շատ է պայմանագրով պահանջված ապրանքի գնից։

Գնումները կատարվել են Վահան Քերոբյանի նախարարության օրոք, ում օրոք նաեւ կատարվեցին սկանդալային բացահայտումներ։ Պաշտոնի չարաշահումների համար ձերբակալվեցին արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում։ Ընկերությունը կասկածվում է նախարարությունում տենդերներն ապօրինաբար շահելու մեջ։ Ձերբակալվեցին նաեւ նույն ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը եւ ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 305 անգամ
Լրահոս
«Փաշինյանը հունից դուրս է եկել, ասել՝ շան թուլի նման լեզուներդ կկտրեմ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան Հեծանիվ է քշում, տոլմա փաթաթում, սափրվում․ սա գիտե՞ք՝ ով է․ Լևոն Զուրաբյան (video) Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մեր ղեկավարը դարձել է բլոգեր. Զուրաբյան ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք․ էս «արյունից» դուրս եկեք, քանի դեռ Նիկոլը ձեզ չի «աղացել»․ Նաիրա Զոհրաբյան (video) Անթույլատրելի եմ համարում. Գևորգ Պապոյան Ավտովթար՝ Երևանում բախվել են թիվ 46 երթուղու՝ ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Գոյը փակ է, բայց պայքարը շարունակվում է Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ՝ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին Արթուր Հովսեփյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ Ամբողջ աշխարհում հայերի կյանքը վտանգված է․ ՄԻՊ (video) ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ 2024-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր. Լևոն Զուրաբյան Փաշինյանը կրկին իրեն կորցրեց․ «Ամեն ինչ արված է, որ գուբերնիա դառնանք, ֆորպո’ստ» (video) #ՈՒՂԻՂ․ «ԳԻԺ Նիկոլը կործանման նոր ծրագիր է մշակել»․ Գևորգ Պետրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am