Պետության քանդում՝«պետություն կառուցելու» անվան տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան պատերազմից հետո անցած ժամանակահատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, ինչպես քաղաքագետներն են ասում, «սալ յամի կտրելու տակտիկայով» է աշխատում, ինչի արդյունքում քիչ-քիչ, կտոր առ կտոր կտրում, տանում է։ Երբ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանն ահռելի տարածքներ բռնազավթեց Արցախից, բայց համաձայնեց Արցախի գոյությանը խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ընդ որում, Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր։ Ու թվում էր, թե գոնե մի որոշ ժամանակ կարելի է ակնկալել լարվածության թուլացում, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն սկսեց փուլ առ փուլ նոր տարածքներ բռնազավթել թե՛ Արցախից և թե՛ Հայաստանից։ Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախատեսում էր, որ կողմերի զինված ուժերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ տվյալ պահին կանգնած են։

Այդպես Ադրբեջանը շարունակեց տարբեր պարբերականությամբ առաջխաղացումը՝ գրավելով Հին Թաղերը, Խծաբերդը, Փառուխը։ Ապա ադրբեջանական կողմն անցավ Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի շրջափակմանը, իսկ որոշ ժամանակ անց էլ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափմանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո դժվար էր հավատալ, որ Արցախը կարող է ամբողջովին հայաթափվել։ Բայց Ադրբեջանին հաջողվեց աստիճանաբար հասնել այդ կետին, ինչը տեղի էր ունենում հայկական կողմից Բաքվի կատարած քայլերի լեգիտիմացմամբ։ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Հայաստանի ներկայիս ղեկավարության վրա, ապա իր ուզածին հասնելուց հետո հիմնվում նրանց կատարած զիջումների վրա։
Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Պրահայում էլ համատեղ հայտարարություն ընդունվեց, որում նշվում էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իսկույն արագ գործողությունների անցավ։ Ու այս պարագայում փոքրանում էր նաև միջազգային դերակատարների միջամտության հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն արդարացնում էր իր գործողությունները՝ հայտարարելով, թե՝ տեսեք, անգամ Հայաստանն է ճանաչել Արցախը մեր կազմում։ Եվ Արցախի պետականությունը ոչնչացնելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ձեռնամուխ է լինում արդեն Հայաստանի պետականության թուլացման գործին։ Երբ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այս պարագայում անլուրջ է խոսել մի այնպիսի խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որը գործնականում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կապահովի։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն կանգնելու նպատակ չունի, այլև ագրեսիայից առաջ փորձում է նախ՝ ներսից քայքայել հայկական պետականությունը և բարոյալքել հասարակությանը, որպեսզի ավելի անկաշկանդ գործի։ Հակառակորդը Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելու խնդիրներ է դնում ՀՀ ղեկավարության առջև, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեծ հոժարությամբ պատրաստակամ են ծառայել այդ գործին։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հիմա էլ հերթը հասել է նրան, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ենթադրենք, թե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունն, ի վերջո, խաղաղություն կհաստատվի՞։ Պարզ է, որ ոչ։ Դրան հետևելու են նոր պահանջներ, թե մյուս օրենքները փոխեք, այս փոխեք, այն փոխեք և այլն։ Կարող են պահանջներ դրվել, օրինակ՝ հրաժարվել մեր պատմական արմատներից, ունեցած ժառանգությունից ու ջնջել անցյալի հիշողությունը։ Չնայած այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են գործող իշխանությունների կողմից:

Պարզ է՝ երբ հայկական կողմը լուռ կատարում է Ադրբեջանի պահանջները, դա ուղղակի հնարավորություն է տալիս հակառակորդին անդադար նոր պահանջներ առաջ քաշել։ Արդեն իսկ նկատելի են նոր պահանջների նախանշանները։ Ալիևն աստիճանաբար զարգացնում է այն թեման, որ թույլ չեն տալու Հայաստանի բանակը հզորանա։ Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի Բաքվից կարող է պարտադրեն, թե Հայաստանին բանակ պետք չէ, պարեկներով բավարարվեք։ Հաջորդ հարվածները կարող են հասցվել մեր եկեղեցուն, քանի որ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են որպես ռևանշիստական կառույց։ Դե, փաստորեն ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանի իշխանություններն առանց այդ էլ պակաս հարձակումներ չեն գործում եկեղեցու դեմ:

Իսկ վերջնարդյունքն այն կլինի, որ Հայաստանը ներսից թուլացնելուց ու քայքայելուց հետո հակառակորդը կանցնի հերթական ագրեսիայի իրականացմանը։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին լծվել են հակառակորդի պահանջներն իրագործելու գործին ու փորձում են ցույց տալ, թե այդ կերպ պետություն են կառուցում։ Այնինչ, իրենք դրանով դնում են պետության քանդման հիմքերը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am