Կարեն Թումանյանի՝ ԲԴԽ թեկնածության շուրջ փակ հանդիպմանը ՔՊ-ականները միայն լսել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը ներկայացրել է Արփի Դավոյանը ու գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց:

Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են:

Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով:

Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց պատասխանել են՝ հեչ։
Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։

Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը:

Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
«Նիկոլածին ոստիկանն» ասաց՝ իմ երեխուն թուրքը չի մորթի, քոնին՝ կմորթի․ Հերոսի հայր (video) Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video) Լարված իրավիճակ․ Նիկո՛լ, լեգիտիմությանդ պատկերն էս ա (video) «Նիկոլ, դավաճա՛ն»․ ինչպես են քաղաքացիները դիմավորում Նիկոլին (video) Երկրում ռեպրեսիաներ են, Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից, քանի որ մեր մտերիմն է. Սրբազան (video) «Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am