Որքա՞ն հեռու կգնա Նիկոլ Փաշինյանն իր ընկեր Ալեն Սիմոնյանի հարցում

Շատերը զարմացած են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման հանգամանքով: Եվ սկսում են տարբեր գուշակություններ անել, թե՝ որտեղ են հատվել Փաշինյանի և Սիմոնյանի շահերը:

Այս պահի դրության դժվար է կանխատեսումներ կատարել: Այն որ Փաշինյանի շրջապատը շռայլորեն օգտվում է իր հնարավորություններից, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հայաստանում վերջին երեսուն տարիների ընթացքում այլ խաղի կանոն չի եղել:

Բայց ԱԺ նախագահի հետ փոխկապակցված գործեր հաճախակի չեն արձանագրվում: Թեպետ, մամուլը հաճախ էր անդրադառնում Ալեն Սիմոնյանի հետ կապված անձանց: Դա վերաբերվում էր և՛ ճանապարհների շինարարության տենդերներին, և՛ Ծաղկաձորում կառուցվող օբյեկտներին: Սակայն Փաշինյանի իշխանությունը անտեսում էր դրանք: Բավական է նշել Դավիթ Սանասարյանի գործը, որտեղ նույնիսկ ինքը՝անձամբ Փաշինյանն էր խոստովանում , որ լուրջ խնդիր կար: Բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի գործ այդպես էլ չբացահայտվեց: Փաշինյանի խնդիրը ամենևին էլ իր թիմակիցների վրա գործեր սարքելը չէ: Նույն Արսեն Թորոսյանը մինջ այսօր էլ ոչ մի խնդիր չունի օրենքի հետ:

Բանն այն է, որ Փաշինյանին անհրաժեշտ է, ոչ թե իրական գործերը մինջև վերջ բացելը, այլ հանրությանը ցույց տալը, որ ինքը՝Փաշինյանը, իբր, նույնիսկ իր թիմակիցներին չի խնայում, երբ օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագում:

Այս շղթայում միայն շարքային «քավության նոխազները» կարող են տուժել, բայց ո՛չ Փաշինյանի շրջապատի ազդեցիկ «մկներն ու ձկները», ինչպես ինքն էր սիրում արտահայտվել:

Ինչ վերաբերում է այս վերջին գործին, ապա կարող ենք ենթադրել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում չարաշահումների աղմուկը դուրս է եկել Հայաստանի սահմաններց, ինչն էլ, իր հերթին, հարվածել է անձամբ Փաշինյանին: Ահա թե ինչու այս հարցում Փաշինյանը կարող է կանգնել լուրջ ընտրության առջև:

Բայց կարող ենք ենթադրել, որ այս հարցում էլ կգտնվի հերթական, շարքային «քավության նոխազը», որպեսզի Փաշինյանի ազդեցիկ թիմակիցը չտուժի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 800 անգամ
Լրահոս
Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am