Հայկուհի Հարությունյանի հայտարարության առթիվ հարուցված քրվարույթի շրջանակում կհարցաքննվի Էդուարդ Աղաջանյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

Առիթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հայտարարությունն էր ԱԺ ամբիոնից, որից հետո նրան հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննել: Նա ինչպես ԱԺ-ում, այնպես էլ իրավապահների մոտ իր նկատմամբ ճնշումների դեպքերով կոնկրետ անուններ է հնչեցրել:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։

«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․

Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․

Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույց՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։

Եվ, ահա, այս վարույթի շրջանակում նրանց կհարցաքննեն»։

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Տղե՛րք, Նիկոլը ձեզ դարձրել է «կամիկաձե»․ Արդարադատության գեներալ- մայորը՝ կարմիր բերետներին. video Շնորհակալություն հայտնենք ոստիկանությանը՝ մեր փոխարեն փողոցները փակելու համար․ Բագրատ սրբազան Ըստ բնակիչների՝ սահմանին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում Ոստիկանությունը տեղի տվեց․ ճանապարհը բացվեց Պարզվել է Սլովակիայի վարչապետի դեմ մшհափnրձ կատարած անձի ինքնությունը Նիկո՛լ, ստեղ նայի, դու ճանապարհ չունես՝ գնալու ես. Քաղաքացիներ. video «Նիկո՜՜՜՜՜լ դավաճան, Նիկո՜՜լ հողատու»․ քաղաքացիները իրենց ձայներով խլացրել են շենքում նստած Նիկոլին. video Նիկոլ «գոյանքի» վերջին օրերն են, վախն իրենն անում է․ Հերոսի հայր Խաչիկ Մանուկյան. video «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Բա դուք տղամա՞րդ եք, իմ չափ էլ չկաք․ Անհետ կորածի մայրը՝ «նիկոլածին ոստիկաններին». video Նիկո՛լ, ՔՊ ականնե՛ր, Բագրատ Սրբազանը ձեր համար վերջին փրկություն է. Գառնիկ Դանիելյան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին Լեմկինի ինստիտուտը առաջին անգամ հայտարարություն է արել հայերեն լեզվով Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am