Ավագանու անդամին բռնության ենթարկելու դեպքը ուղեկցվում է քար լռությամբ

7or.am-ը գրում է՝

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի՝ Նարե Սոսեի հետ տեղի ունեցածն արտառոց է ու դատապարտելի:

Առկա փաստերը հետևյալն են.

-Նարե Սոսեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն առևանգել են ու իր քաղաքական գործունեության հետ կապված զգուշացումներ արել,

-ոստիկանություն դիմելուց հետո Նարե Սոսեն հեռացել է Հայաստանից՝ հայտարարելով, որ ոստիկանական բռնաճնշումներից խուսափելու համար է դա արել:

Ռուսաստանում գտնվող Նարե Սոսեն հայտարարել է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են գրել, որ սուտ մատնություն է տվել: Բացի այդ, ըստ Նարե Սոսեի՝ ոստիկանությունում իրեն ստիպել են նաև ցուցմունք տալ, որ իրեն սուտ մատնության դրդել են «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Ուշագրավն այն է, որ ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել Նարե Սոսեի հայտարարություններին, չկա նաև Քննչական կոմիտեի արձագանքն այս վերջին հայտարարությանը: ՔԿ-ն միայն կցկտուր տեղեկություն տվեց այն մասին, որ գործ է հարուցվել, և որ Նարե Սոսեն հրաժարվել է իր ցուցմունքից: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է ոստիկանություն դիմելուց հետո ավագանու անդամը լքել Հայաստանը:

Նարե Սոսեի հայտարարություններն ամբողջությամբ հիմք են տալիս դրանք ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, բայց նման բան չկա: Համենայնդեպս հանրությանը չի տեղեկացվել այդ մասին:

Ուշագրավ է նաև այն, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները քար լռության են մատնել միջադեպը:

Նիկոլական իշխանությունից ու դրան կցված «իրավապաշտպաններից», ուժային կառույցներից այլ բան չէր էլ ակնկալվում:

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում ՀՐԱՏԱՊ․ Տավուշում ջարդում են մարդկանց․ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են դեսպաններին (video) Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան Սրանք վախենում են․ 200 հոգով կանգնեցին մեր դիմաց, երբ Սրբազանի հետ առաջ գնացինք (video) Բագրատ Սրբազանի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կտրվելու է․ Հովհաննես Գալստյան (video) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է Չարիքը, սատանան Երևանում է նստած․ Սամվել Նիկոլյան (video) Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Ցուցարարները մտան ԵՊՀ․ Տավուշը հանձնվում է, դուրս եկեք պայքարի (video) Թույլ չենք տալու կրկնակապիտուլյացիա․ Հենրիխ Դանիելյան (video) Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին ՔՊ-ն Ադրբեջանի դրոշը տանելու է Արարատ․ Վաչե Հովեյան (video) Պետրոսի աչքերը կլորացան․ երեկ Փաշինյանը երկու զարհուրելի հայտարարություն արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am