Քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․«Մայր Հայաստանը» նոր նախագիծ կներկայացնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին:

Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգեւավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, եւ նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը:

Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաեւ ավագանու նիստի օրակարգ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգեւավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։

«Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգեւավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգեւավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգեւավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 152 անգամ
Լրահոս
ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Երևանի քաղաքապետարանը պահանջել է ազատել բարեգործության համար տրամադրված տարածքը. Անաիս Սարդարյան Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը. Սաղաթելյան Թուրքերի տարած 240 քկմ-ը հետ բեր, նոր մտածենք՝ որ քարտեզներով ենք սահմանը գծում (video) Զելենսկին Խարկովի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մեղքը բարդել է «ամբողջ աշխարհի վրա» «Նարինե Աբգարյան տակա՛նք», դու հենց սա՞ էիր ուզում․ Անժելա Թովմասյան (video) Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Սեյրան Օհանյան Շատ վատ վիճակ է Տավուշում․ Նարինե Կիրակոսյան Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Արման Թաթոյան Թող Փաշինյանն էլ գա այստեղ, մեզ հետ մեռնի․ կիրանցեցին՝ ԱԱԾ-ականին (video) Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Երեկ Օպերայում քննարկման ժամանակ Փաշինյանը մի խայտառակ մտքի թռիչք է ունեցել․ հոգեբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am