Իշխանության աջակիցները Եկեղեցու դեմ նոր սադրանք են ծրագրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական ակցիան՝ ընդդեմ Վեհափառի, պատրաստվում են իրականացնել փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:

Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումներ է ձոնում, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում ու կոչ անում քաղաքացիներին պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին:

Այս ամենը թերեւս կասկած չի թողնում, որ հակաեկեղեցական շարժումը հստակ ուղղորդվում է իշխանության վերին էյշելոնների կողմից: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը աննախադեպ ծավալի է հասել: Թավշյահեղափոխականները չեն խորշում ամեն առիթով ԱԺ ամբիոնից Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող հայտարարություններ անել:

Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս անչությամբ դիմեց նաեւ Մայր աթոռ, որտեղից մեզ ասացին՝ ընդդեմ Վեհափառի ակցիայի մասին տեղեկացել են նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից: «Միայն կարող եմ ասել, որ այս ամենն անհասկանալի է մեզ համար»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Դու՛րս եկեք, անտարբեր մի՛ եղեք․ սրանցից պիտի փրկենք մեր երկիրը․ քաղաքացիները՝ կառավարության մոտ (video) Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, դե թող փորձվի՝ ինձ այդպիսի բան առաջարկել (video) Արա՛, հանգստացի ասում եմ․ Կիրանցում լարված զրույց գնդապետ Մախսուդյանի ու մյուսների միջև (video) Ռուբեն Բաբայանը թշնամուն ծառայող «թրքահոտ է»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video) Լարված իրավիճակ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գոռում է, պահանջում դադարացնել նկարահանումը Կիրանցում (video) Պատկերացրեք հարսանիքի միսը լավը չլինի․ Նիկոլի խոսքը՝ Կիրանցում հանձնվող տների ֆոնին (video) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Լարված իրավիճակ է Կիրանցում․ այս «կենդանիները» անցել են վերջին սարսափելի քայլերին․ Գագիկ Համբարյան (video) Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են (video) Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ․ Կիրանցում ճամփա են փակել (video) Կիրանցում լարված է․ գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը (video) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (video) Կամո՛ Շահինյան, ես էլ քեզ եմ ասում՝ ինչ անես․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի գյուղապետին (video) Վահե Ղազարյա՛ն, «կենդանիներիդ, սրիկաներիդ» հավաքիր․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ՇՏԱՊ․ Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին (video) Չփորձվե՛ք գալ, ինձանից անուններ պահանջել․ ձեր կեղտոտ քայլերի մասին ես խոսելու եմ․ Արամ Թալալյան (video) ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն Ոստիկանության զորքերը մտել են Կիրանց․ գնդապետ Մախսուդյանը Երևանից հասել է Կիրանց (video) ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը թող գա ու կույր աչքով տեսնի, որ հանձնում է հայրենիքը. Կիրանցի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am