Ընդամենը տեղի է ունենում ֆինանսական հոսքերի վերաբաշխում՝ պետական բյուջեի միջոցով՝ «Операция «Ы»՝ чтобы никто не догадался». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր օպերատորը՝ Վիվա-ՄՏՍ-ը, վաճառվում է կիպրական օֆշորային գրանցում ունեցող Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ-ին:
Այս ընկերության սեփականատերերի վերաբերյալ Վիվա-ՄՏՍ-ը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը: Թե՛ պրն. Չժե Ջանգը, թե՛ Պրն. Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»:

Իհարկե հետաքրքիր կլիներ, եթե Հայաստանի հանրությանը ներկայացվեր այդ հարուստ փորձի մեկ-երկու օրինակ, ավելի ամբողջական պատկեր ստանալու համար:

Սակայն, ավելի ուշագրավ է այն, որ այսօր տարածվում է տեղեկություն, որ այդ անհայտ կազմակերպությունը գնելով Վիվա-ՄՏՍ-ը, բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրում է կառավարությանը:

Ակնառու է, որ Վիվա-ՄՏՍ-ի վաճառքը տեղի է ունեցել հենց այդ պայմանով: Թվում է, որ սա պետականաշահ պայման է՝ պետությունը դառնում է խոշոր ընկերության 20 տոկոսի բաժնետեր, այսինքն պետական գանձարան կգնա լրացուցիչ փող: Մի կողմ թողնենք այն, որ պետական գանձարանը պոպուլիստաբար հռչակվում է հասարակության «մյուս գրպան»: Դա անում են իհարկե բոլոր իշխանությունները, գրեթե առանց բացառության:

Բայց, հենց միայն մի օրինակը, երբ ժողովրդի «մյուս գրպանից» 6 միլիոն դոլար տալիս են Սնուփ Դոգի համերգի, կամ կատարում են գերթաննկարժեք ծառայական մեքենաների նոր գնումներ՝ կասկածելի հիմնավորումներով, կամ աննախադեպ ծախսերով երդմանակալության արարողություններ, ու այդպես շարունակ՝ չթվարկեմ մյուս օրինակները, ակնառու է դարձնում «մյուս գրպանի» հեքիաթը:

Ընդամենը, տեղի է ունենում ֆինանսական հոսքերի վերաբաշխում, պարզապես պետական բյուջեի միջոցով՝ «Операция «Ы»՝ чтобы никто не догадался»: Հետո այդ հոսքերը տարբեր ծրագրերի միջոցով գնում են դեպի յուրային կամ լոյալ ընկերություններ: Այդ ծրագրերը իրականացվում են մեղմ ասած կասկածելի որակով, սակայն դրանց հանդեպ պաշտոնական «կասկածներ» սկսում են արտահայտվել միայն ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:

Ի դեպ, սա արդեն կառավարությանը մատուցվող այդ թանկարժեք նվերի երրորդ օրինակն է՝ Զանգեզուրի կոմբինատ, Լիդիան, այժմ էլ Վիվա-ՄՏՍ: Կա՞ նոր օրինակ հերթի մեջ, եւ ո՞ր ոլորտում:

Կրկնեմ, թվում է, որ լավ բան է՝ երբ փայատեր դառնում է կառավարությունը: Բայց, սա փաստացի նշանակում է տնտեսության դե ֆակտո սնանկություն, այլապես կառավարությունը չունի բիզնես գործարքները նվիրատվության պայմաններով թույլատրելու անհրաժեշտություն` սեփկան եկամուտները ավելացնելու համար, այլ դրանք կկարգավորի բացառապես երկրի օրենսդրության ու Սահմանադրության համապատասխան»:

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
Կիրանցի կանայք արտասվում են... ո՞նց հանձնեն իրենց տները (video) Համար մեկ խնդիրը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ 1 շենքում․ նա պետք է հեռացվի․ Բագրատ Սրբազան (video) Ի՞նչ անվտանգության երաշխիք. թուրքին եք ծախել մեր տները․ կիրանցեցին` ի պատասխան Գնել Սանոսյանին (video) Արցախի դեմ ագրեսիայի «հերոս» Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան Ադրբեջանը դրանով ուզում է մաքրել իր իմիջը․Գարիկ Իսրայելյան. «Ա1+» «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ Ծախե՛լ եք մեր տները․ Գնել Սանոսյանը Կիրանցում է․ իրավիճակը շարունակում է լարված մնալ (video) «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան Կիրանցեցիները թույլ չեն տալիս Գնել Սանոսյանը գլուխը բարձրացնի․ նա գլուխը կախ լսում է մարդկանց (video) Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Վահե Ղազարյա՛ն, ուղիղ նայե՛ք աչքերիս․ էս հանցանքը չի մոռացվելու․ ընկերներդ էլ են իմանալու․ Սրբազան (video) Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից «Հողատու» Նիկոլի «վասալ» ոստիկանապետի մասին․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) Փաշինյանը չի՛ կարող սպառնալ ժողովրդին պատերազմով․ նույնպես պահանջում եմ վարչապետի հրաժարականը (video) Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի «1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am