Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)

Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանն ուրախացել են, որ մայրաքաղաքում ձյուն է տեղացել։ Ուրախացել են ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն են ստացել երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ցույց տալ իրենց լավ աշխատանքը, այլ ուրախացել են, որ կարող են փողոցների ու մայթերի չմաքրման պայմաններում հսկայական գումարներ դուրս գրել՝ ձյան մաքրման աշխատանքների անվան տակ։

Կարելի է չկասկածել, որ Դոգի օգնությամբ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը դուրս է գրելու վառելիքի, ավազի ու ձյան մաքրման աշխատանքների հետ կապված գումարներ։ Հետո ի՞նչ, որ ձյունը չի մաքրվում կամ մաքրվում է մի երկու տեղ, այն էլ՝ անհասկանալի տեխնիկայով, ուշացած։ Հետո ի՞նչ, որ քաղաքացիները մայթերի վրա ընկնում ու ջարդուխուրդ են լինում։ Հետո ի՞նչ, որ ծառերին ժամանակին չհետևելու պատճառով չորացած ծառն ընկնում է ավտոմեքենայի վրա՝ վնաս պատճառելով քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին ավինյանենք տուգանքի մատերիալ են սարքել։

Կար ժամանակ, երբ Տիգրան Ավինյանը հաճախորդ–ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ կծմծում էր քաղաքապետարանի աշխատանքը։ Ավինյանը նույնիսկ գրառում ունի այդ թեմայով։ Նա կոչ էր անում քաղաքապետարանին՝ քաղաքապետի գլխավորությամբ, վերցնել բահերը («լապատկաները») և հայդե՝ փողոցներով ձյուն մաքրելու։ Հիմա եկել է իր հայդե լինելու ժամանակը։

Երևանցիները դեռ չեն տեսել Ավինյանին՝ բահը ձեռքին ձյունը մաքրելիս։ Չեն էլ տեսնի, քանզի ուտելիս ոչ միայն չեն խոսում, այլ նաև չեն աշխատում։ Առավելևս՝ բահով։ Եկել է Տիգրան Ավինյանի ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների չինովնիկների վրեժի պահը։ Իրենք վրեժ են հանում երևանցիներից, որ իրենց քվե չտվեցին։ Համ էլ՝ փող են աշխատում։

Ի դեպ, քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ավինյանենք ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում ձյուն մաքրողները, սակայն քաղաքացիները հենց այդ էջում էին «փչացնում» ստախոսներին։ «Մի՛ ստեք»․ սա՛ էր քաղաքացիների հավաքական արձագանքը քաղաքապետարանի՝ ձնամաքրման աշխատանքների թեմայով տարածած լուրին։

Ձուկը գլխից է հոտած։ Էլ ուր մնաց, թե քաղաքապետարանը նորմալ աշխատի։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am