Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,- կառավարության՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, խոսքն ուղղելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, եւ փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաեւ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, եւ այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար՝ 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- պատասխանեց Ավինյանը:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 5 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում, սակայն այդպես էլ այն կյանքի չի կոչվում, այլ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ դառնում է փիառ-թեմա, որը ներկայացնում են գրեթե բոլոր թեկնածուները՝ խոստանալով ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, եւ հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։

Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերին մասնակից դարձնել հայրենի գործարարներին՝ նրանցից ոմանց «վզին դնելով» այդ կայարանի կառուցման համաֆինանսավորման գործը: Մեր տեղեկություններով` գործարար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի սեփականատիրոջն են առաջարկել ներդրում անել՝ 20 միլիոն դոլարի չափով, եւ նա կարծես թե համաձայնել է, այլ գործարարների ներգրավելու ծրագրեր էլ կան։

Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ նման ծրագիր, որ գործարարները ներգրավվեն «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։ «Ես կճշտեմ` հասկանալու համար՝ առհասարակ կա՞ նման պրակտիկա, թե՞ չկա: Մինչ այս պահը որեւէ նվիրատվություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա նույնն է, որ ասենք` վաղը կարող է հրդեհ լինել: Ես ի՞նչ կարող եմ ասել, կլինի՞ հրդեհ, թե՞ ոչ», - ասաց Կոստանյանը: Իսկ ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում կառուցել «Աջափնյակ» կայարանը։ «Դեռեւս հստակ չէ, քննարկման փուլում է, դեռ որոշում չկա»,- նշեց նա: Ամեն դեպքում՝ Աջափնյակի կայարանի կառուցումը հրդեհ հանգցնել չէ, այլ երկարաժամկետ մի ծրագիր, որ Ավինյանի նախընտրական խոստումների մեջ է մտնում»:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն Մխիթարյան Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողը Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածուն Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Մինչև այս պահը սառած է սահմանազատում կոչված ընթացքը. Բագրատ Սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Առաջիկայում քաղաքական ողջ ներկապնակը` բոլորը բոլորի հետ կհանդիպեն․ Սրբազան Փաշինյանը հաշվի չի նստում ազգային անվտանգության սկզբունքների հետ. քաղաքագետ Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am