Աշխատակիցը՝ ՔՊ-ի օլիգարխից խաբված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից:

Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ:

-Պարո՛ն Սաադ, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել:

-Ես «Գոլդեն Փելիս» հյուրանոցում աշխատում եմ 2022թ. փետրվարից, բայց 2023թ.-ի դեկտեմբեր ամսին աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ կամքով: Ուզում եմ շեշտել, որ ինձ չեն ազատել, ես եմ դիմում գրել: Հյուրանոցի գլխավոր մենեջերի պաշտոնն եմ զբաղեցրել:

-Ո՞րն է եղել պատճառը ազատման դիմում գրելու:

-Անձնական խնդիրներով:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատել եք, սակայն հյուրանոցի տնօրինությունը Ձեզ չի վճարել աշխատանքի դիմաց: Աշխատավարձի հետ կապված ի՞նչ խնդրի եք բախվել:

-Չեն վճարվել միայն դեկտեմբեր ամսվա համար, երբ արդեն աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Կցանկանամ նշել նաեւ, որ ես այս խնդրի մասին չեմ բարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում մեծ աղմուկ բարձրանա. հուսամ՝ կլուծվի խնդիրը:

-Իսկ փորձե՞լ եք հանդիպել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու՝ ինչու չեք վճարվել:

– Ո՛չ, քանի որ ես հաճախ եմ արտերկրում լինում ու չեմ հանդիպել: Աշխատավարձերը վճարում է հյուրանոցի ֆինանսական բաժինը. նրանցից պարզաբանում դեռ չեմ ստացել:

-Կա՞ն էլի աշխատակիցներ, որոնք չեն վճարվել:

-Ես նման տեղեկություն չունեմ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր աշխատավարձը հետ ստանալ:

-Ես այժմ Հայաստանում չեմ, առաջիկայում կվերադառնամ ու կփորձեմ հանդիպել հյուրանոցի տիրոջ հետ՝ խնդիրը պարզելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Կիրանցում գերլարված է․ էս տղերքի արյունն եք վաճառում (video) Իրավիճակը լարված է․ «Կիրանցը՝ Նիկոլի կոկորդին»․ պրոբլեմներից է սկսել խոսել (video) Երեկ Օպերայի շենքից Փաշինյանը տեսավ իր ավարտը․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արտասահմանյան պատվիրակները զարմանում են, թե իրենց հյուրընկալած լեգիտիմ վարչապետին ինչու են հսկում հազարավոր ոստիկաններ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Նիկո՛լ, մեզ նայիր․ այս ժողովրդից չե՛ս փախչելու․ քաղաքացի (video) Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Լարված զրույց ոստիկանապետի հետ․ «Ինչի՞ եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (video) Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով Արցունքաբեր գազով, եսիմ ինչ բալոնչիկներով զինված ոստիկաններին Նիկոլը հանել է մեր դեմ․Դանիելյան (video) Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան Տրուֆալդինոն Հայաստանից Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Սա հաղթանակ է. շարժումը խախտել է Նիկոլի և իր գործընկերոջ ծրագիրը․ Բագրատ Սրբազան (video) Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն Էրատոյի անդամը՝ կասկածյալ Սրանք դավաճաննե՛ր են, պիտի բանտերում հայտնվեն․ լարված իրավիճակ կառավարության մոտ (video) Բյուրականի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում, դեմ են տնօրենի ազատմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am