ՀՀ իմիջը վտանգված է. ՔՊ կամակորության պատճառով 3 ամիս անց դեսպանը հետ կանչվեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ճնշում են «Բալասանյան» դաշինքին (որը Գյումրիում կառավարող ուժն է), որպեսզի հրաժարվի իշխանությունից ու դառնա ընդդիմություն:

Սա՝ այն դեպքում, երբ 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Բալասանյան» դաշինքը հաղթել էր ՔՊ-ին՝ ստանալով քվեների 36,59 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 29,56 %:

Ստացվում է՝ ամեն օր ժողովրդավարության մասին պատմություններ հյուսող ՔՊ-ն «զոռբայությամբ» ուզում է իշխանություն վերցնել նաև Գյումրում և ստիպում է այնտեղ իշխող ուժին (որին ժողովրդի մեծամասնությունն է ձայն տվել) դառնալ ընդդիմություն:
ՔՊ-ն իր նպատակին հասնելու համար գործի է դրել ամենակոշտ միջոցները և ոչնչի առջև կանգ չի առնում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար, դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանին պատկանող գրեթե բոլոր բիզնեսներում ստուգումներ են սկսվել, քանի որ իշխանականները իրավապահ համակարգին հրահանգել են ամեն գնով քրգործ հարուցել Բալասանյանների նկատմամբ։
Հիշեցնենք նաև, որ իշխանությունները դեկտեմբերի 29-ին Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, հետ են կանչել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Վերջինս այդ պրոբլեմատիկ երկրի կարևոր պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից, այսինքն՝ ընդամենը 4 ամիս է պաշտոնավարել: Ստացվում է՝ իրենց քմահաճույքի ու ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու համար ՔՊ-ականները ոչնչի առջև չեն կանգնում, պատրաստ են զոհել ամեն ինչ, անգամ՝ ՀՀ պետական շահն ու արտաքին իմիջը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 393 անգամ
Լրահոս
«Նիկոլածին ոստիկանն» ասաց՝ իմ երեխուն թուրքը չի մորթի, քոնին՝ կմորթի․ Հերոսի հայր (video) Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video) Լարված իրավիճակ․ Նիկո՛լ, լեգիտիմությանդ պատկերն էս ա (video) «Նիկոլ, դավաճա՛ն»․ ինչպես են քաղաքացիները դիմավորում Նիկոլին (video) Երկրում ռեպրեսիաներ են, Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից, քանի որ մեր մտերիմն է. Սրբազան (video) «Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am