4 դատավորների լիազորությունները կդադարեցնի՞ ԲԴԽ-ն. սանիկ, ընկեր, ենթակա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի եւ Քրիստինե Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը: «Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս եռյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»:

Հիշեցնենք, որ անցած տարի Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին եւ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ենթադրվում է, որ այս դատավորները եւս պետք է արժանանան ազատված պաշտոնյաների ճակատագրին:

Եթե նոր քառյակը ներվեց, կնշանակի, որ Կարեն Անդրեասյանն ու իր ճաշակով ձևավորված ԲԴԽ-ն ընտրովի արդարադատություն են իրականացնում, ինչը բազմիցս մերժել է հենց ինքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Մարդիկ սուլում և իրենց զայրույթն են արտահայտում, երբ նկատում են ոստիկանապետ «Նիկոլի Արամին». video Սրբազանը հոգնած է. video Հազարավոր մարդիկ հյուսային պողոտայում Սրբազանի կողքին են. video Սրբազանը քայլում է մարդկանց մեջ, ողջունում նրանց. video «Վախերը դուրս են տվել». Ոստիկանական անթիվ-անհամար զորքը պահում է Նիկոլին. video Իրենք մնացել են իրենց բերած իրավիճակի տակ․ Սրբազան. video Բագրատ Սրբազանը բարի մարդ է, սրանց գուցե ների, ես չե՛մ ներելու. ազատամարտիկ. video Տղե՛րք, Նիկոլը ձեզ դարձրել է «կամիկաձե»․ Արդարադատության գեներալ- մայորը՝ կարմիր բերետներին. video Շնորհակալություն հայտնենք ոստիկանությանը՝ մեր փոխարեն փողոցները փակելու համար․ Բագրատ սրբազան Ըստ բնակիչների՝ սահմանին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում Ոստիկանությունը տեղի տվեց․ ճանապարհը բացվեց Պարզվել է Սլովակիայի վարչապետի դեմ մшհափnրձ կատարած անձի ինքնությունը Նիկո՛լ, ստեղ նայի, դու ճանապարհ չունես՝ գնալու ես. Քաղաքացիներ. video «Նիկո՜՜՜՜՜լ դավաճան, Նիկո՜՜լ հողատու»․ քաղաքացիները իրենց ձայներով խլացրել են շենքում նստած Նիկոլին. video Նիկոլ «գոյանքի» վերջին օրերն են, վախն իրենն անում է․ Հերոսի հայր Խաչիկ Մանուկյան. video «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Բա դուք տղամա՞րդ եք, իմ չափ էլ չկաք․ Անհետ կորածի մայրը՝ «նիկոլածին ոստիկաններին». video Նիկո՛լ, ՔՊ ականնե՛ր, Բագրատ Սրբազանը ձեր համար վերջին փրկություն է. Գառնիկ Դանիելյան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Փաշինյանին մնացել է դեղերը հասցնի խմել. Բագրատ Սրբազան. video Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am