Կալանավորված պաշտոնյաները քավության նոխազ. Ովքե՞ր են կանգնած կոռուպցիոն բուրգի վերեւում

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի եւ շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։

Հաղորդվեց նաեւ, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու եւ ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից 5-ը կալանավորվել են։

Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաեւ Տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչության պետը, սակայն ձերբակալվածները, որոշ իմաստով, քավության նոխազներ են։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում, կոռուպցիոն բուրգը ղեկավարում է ավելի բարձր՝ տեսչականի պետից բարձր կանգնած անձ։

Հիշեցնենք, որ տեսչականի պետը Գարեգին Խաչատրյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Այս մարմինը պատուհաս է դարձել կառուցապատող ընկերությունների գլխին, քանի որ ուղղակի տեռորի է ենթարկում կառուցապատողներին՝ այնքան լկտիորեն, որ ի վերջո հայտնվեց իրավապահների տեսադաշտում։

Կառույցի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Գարեգին Խաչատրյանն առայժմ ազատության մեջ է՝ հզոր հովանավորների շնորհիվ, բայց չի բացառվում, որ կալանավորվածները ցուցմունքներ տան՝ բացելով կոռուպցիոն ամբողջ շղթան, եւ նրա ու նրա հովանավորների կարգավիճակը փոխվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Երեկ Օպերայում քննարկման ժամանակ Փաշինյանը մի խայտառակ մտքի թռիչք է ունեցել․ հոգեբան (video) Դու՛րս եկեք, անտարբեր մի՛ եղեք․ սրանցից պիտի փրկենք մեր երկիրը․ քաղաքացիները՝ կառավարության մոտ (video) Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, դե թող փորձվի՝ ինձ այդպիսի բան առաջարկել (video) Արա՛, հանգստացի ասում եմ․ Կիրանցում լարված զրույց գնդապետ Մախսուդյանի ու մյուսների միջև (video) Ռուբեն Բաբայանը թշնամուն ծառայող «թրքահոտ է»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video) Լարված իրավիճակ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գոռում է, պահանջում դադարացնել նկարահանումը Կիրանցում (video) Պատկերացրեք հարսանիքի միսը լավը չլինի․ Նիկոլի խոսքը՝ Կիրանցում հանձնվող տների ֆոնին (video) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Լարված իրավիճակ է Կիրանցում․ այս «կենդանիները» անցել են վերջին սարսափելի քայլերին․ Գագիկ Համբարյան (video) Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են (video) Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ․ Կիրանցում ճամփա են փակել (video) Կիրանցում լարված է․ գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը (video) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (video) Կամո՛ Շահինյան, ես էլ քեզ եմ ասում՝ ինչ անես․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի գյուղապետին (video) Վահե Ղազարյա՛ն, «կենդանիներիդ, սրիկաներիդ» հավաքիր․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ՇՏԱՊ․ Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին (video) Չփորձվե՛ք գալ, ինձանից անուններ պահանջել․ ձեր կեղտոտ քայլերի մասին ես խոսելու եմ․ Արամ Թալալյան (video) ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն Ոստիկանության զորքերը մտել են Կիրանց․ գնդապետ Մախսուդյանը Երևանից հասել է Կիրանց (video) ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am