Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ: Իրականում պատշաճ հագուստ կրելու, սեփական ոճն ունենալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետներին` ոճաբաններին, դիզայներներին, որոնք կոչված են ստեղծելու գրագետ կերպարներ, հատկապես եթե խոսքը գնում է քաղաքական գործիչների, պատգամավորների, առավել եւս` երկրի առաջին դեմքի մասին:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոփոխություն արեց իր իմիջում` իր հագուկապին ավելացնելով գլխարկ` կեպի: Դրանով նա նախ հայտնվեց Գյումրիում, որտեղ մարդիկ եզրակացրին, որ Գյումրվա կոլորիտին մոտ լինելու փորձ է արել նա: Բոլորը լավ հիշում են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկին` Վարդան Ղուկասյանին, ով առանց կեպիի ոչ մի տեղ չէր գնում:

Գյումրիից հետո Փաշինյանը նույն գլխարկով տարբեր հանդիպումների է մեկնում, աշխատանքային այցելություններ կատարում մարզեր: Համացանցում մարդիկ քննարկում են դա, ոմանք կարծում են, որ կեպին նախընտրելու պատճառն այն է, որ այն համարվում է ադրբեջանական գլխարկ` հատկապես շատ են կրում ռուսական շուկաներում աշխատող ազերիները, դրանց Ռուսաստանում անվանում են aзербайджанская кепка:

Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, ում մենք հիշում ենք Մարզահամերգայինի բեմում Եվրոպայի առաջնության բացման ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու ակցիայից, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի գլխարկից հիմնականում կրում են վրացիները եւ ադրբեջանցիները, սակայն չի կարելի ասել, թե նման գլխարկներն ադրբեջանական են։

«Ասել, որ կա մի կոնկրետ երկիր, որտեղ բոլորը նման կեպկաներ են կրում, որից վարչապետն է կրում, սխալ է, ես կոնկրետ նման երկիր չգիտեմ, սակայն դրանք ավելի տիպիկ են կովկասյան երկրների ժողովուրդներին` Վրաստան, Ադրբեջան: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ այդ գլխարկներն ունեն ադրբեջանական ծագում: Ադրբեջանն այդքան լուրջ երկիր չէ, որ իր սեփական գլխարկն ունենա: Եթե շատ խորությամբ ուսումնասիրենք, ապա նման գլխարկներն ավելի շատ ամերիկյան ոճով են ու գնում են դեպի Չիկագո: Ադրբեջանն իր ողջ պատմության ընթացքում այդքան չկա, որ հասնի գլխարկներին: Գուցե չեմ բացառում, որ այդ գլխարկներն ասոցացնում են կովկասյան ժողովուրդների հետ», – ասում է Նիկոլյանը:

Իսկ որպես ոճաբան՝ ի՞նչ գնահատական կտա Նիկոլ Փաշինյանի կերպարին, նրա հագուստներին, գլխարկին։

«Կոնկրետ գլխարկների առումով չեմ կարծում, որ եթե նա ղեկավար է, ապա չի կարող գլխարկներ կրել, սակայն եթե կոնկրետ ոճի մասին ենք խոսում, ապա ինձ դուր չի եկել այն, ինչ տեսել եմ կադրում: Ես առհասարակ նրա ոչ մի քայլին չեմ հետեւում, սակայն չեմ էլ կարծում, թե ինչ-որ բան կարող էր դրանից ավել լինել: Իմ կարծիքով, մասնագիտական խորհուրդ չի եղել, իրեն դուր է եկել, գլուխը մրսել է, գլխարկ է դրել, բայց թե ով է խորհուրդ տվել, կամ՝ առհասարակ կա՞ նման մարդ, որ նրան նման խորհուրդներ է տալիս, ես այդպես չեմ կարծում:

Այստեղ հարցը ճիշտ մատուցման մեջ է: Կա հագնվելու էթիկա, որին պետք է քաղաքական գործիչները հետեւեն: Դա հագնվելու պրոտոկոլ է, որին պետք է հետեւեն երկրի ղեկավարներն ու նրանց կանայք: Պրոտոկոլն էլ ունի իր կրիտերիաները, մեկը պահում է, մյուսը չի պահում: Կան մասնագետներ, որոնք զբաղվում են երկրի ղեկավարների իմիջով: Մեր երկրում չգիտեմ` կա՞ն այդպիսիք, թե՞ չկան»,- եզրափակեց ոճաբանը»:

դիտվել է 690 անգամ
Լրահոս
Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին #ՀԻՄԱ․ Սյունիքում կրակոցներ են․․․ Փաշինյանի խաղաղությունը հասել է․․․ Հայկ Մամիջանյան (video) Ջահերով երթը մեր հայ լինելու, մեր էության, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է. քաղաքագետի հիշողությունները՝ 25-ամյա հեռավորությունից Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան Ում կարգելվի Վրաստանում բնակության թույլտվություն տալ Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Ի՞նչ փուլում է Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացը Դանակահարվածն ասել է, թե վայր է ընկել. վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները դեռ հայտնի չեն Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հյուսիսային մարզերում Սասուն Միքայելյանի հիմնարկին պետբյուջեից 234 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում ԱՄՆ-ում կրկին անտառային հրդեհներ են Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am