«Հայմամուլ» ՓԲԸ-ն այլևս չի գործելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործելու «Հայմամուլ» ՓԲԸ-ն:

«Հայմամուլ»-ը նախկինում ծխախոտ և ծամոններ էր բաժանում կրպակներին, ապա թերթերի բաժանորդներին մատակարարում էր օրվա տպագիր մամուլը: Հայաստանում 35 տարուց ավելի գործող, թերթի բաժանորդագրությունն իրականացնող մատակարար ընկերությունն այլևս ծառայություններ չի մատուցելու:

Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հայմամուլ» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե պատճառն ինչ է, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականին «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հայմամուլ» ՓԲԸ-ի և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող օտարման ենթակա կրպակների ցանկերը և դրանց օտարման գները: Փաստաթղթերից տեղեկացանք, որ կրպակների գները սկսվում են 200 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 400 հազար դրամի: Տեղեկացանք նաև, որ մինչ օրս օտարվել է 175 կրպակ Երևանում և մարզերում:

Հիշեցնենք, որ «Հայմամուլ» ընկերությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարաբնույթ ճնշումների, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից. շատ փորձեր են եղել ընկերությունից խլելու կրպակները, բայց չի հաջողվել, իսկ հիմա ինքնակամ են օտարվում դրանք»:

 

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Նիկոլը նզովքից է վախենում․ դա տեղ է հասնելու․ քաղաքացի (video) Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Հատ առ հատ ձեր հետևից գալու ենք․ պատասխա՛ն եք տալու․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի Փաշինյանը ցնցված է Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն մտել է Կիրանց․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում "Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց Ուզու՞մ եք հրաժարական տամ․ ես ձեր հետ եմ, իմ ժողովուրդ․ Կիրանցի գյուղապետ (video) Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (video) Նիկո՛լ, էդ փոխհատուցումը գիտե՞ս ինչ արա․ մի՛ թողեք հայրենիքը էս վաճառի․ կիրանցեցիներ (video) ՇՏԱՊ․ լարված իրավիճակ Կիրանցում․ Կիրանցի ժողովուրդը կոնկրետ պահանջ դրեց գյուղապետի դիմաց (video) ՇՏԱՊ․ Գառնիկ Դանիելյանը կառավարության մոտից՝ տաղավար․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) Կիրանցում գերլարված է․ էս տղերքի արյունն եք վաճառում (video) Իրավիճակը լարված է․ «Կիրանցը՝ Նիկոլի կոկորդին»․ պրոբլեմներից է սկսել խոսել (video) Երեկ Օպերայի շենքից Փաշինյանը տեսավ իր ավարտը․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արտասահմանյան պատվիրակները զարմանում են, թե իրենց հյուրընկալած լեգիտիմ վարչապետին ինչու են հսկում հազարավոր ոստիկաններ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am